Աշխարհ

Լոնդոնը, Փարիզը և Բեռլինը Թեհրանից պահանջում են բացել Իրանի ատոմային օբյեկտի մուտքը

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին կոչ են անում անհապաղ վերականգնել ՄԱԳԱՏԷ-ի մուտքը Քարաջի ատոմային օբյեկտ։ Այս մասին ասվում է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կողմից:
«Չնայած սեպտեմբերին կայացած բանակցությունների ընթացքում Իրանի հետ ձեռք բերված փոխըմբռնմանը, Իրանը շարունակում է մերժել ՄԱԳԱՏԷ-ի մուտքը դեպի Քարաջում գտնվող TESA օբյեկտ: Այն փաստը, որ Իրանը լիովին չի կատարել ձեռք բերված համաձայնությունը, խիստ մտահոգիչ է և կասկածի տակ է դնում Իրանի պատրաստակամությունը. գործել բարեխղճորեն: Մենք կոչ ենք անում Իրանին շտապ վերականգնել ՄԱԳԱՏԷ-ի համար Քարաջում գտնվող օբյեկտ մուտքը»,- ասված է հայտարարության մեջ:

Երկրները նշել են, որ  վերադառնում են Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին
«Մենք պատրաստ ենք վերադառնալ Վիեննայում բանակցություններին՝ հիմնված բարեխղճության սկզբունքների վրա, որպեսզի վերականգնենք աշխատանքը այն փուլում, որտեղ մենք դուրս ենք եկել բանակցություններից», – ասվում է հայտարարության մեջ:
Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը Վիեննայում նախատեսված է նոյեմբերի 29-ին։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

2 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

2 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

3 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

3 hours ago

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Վրաստանի վարչապետին

Կառավարությունում հյուրընկալեցի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Միասին այսօր կհետևենք Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների…

3 hours ago

Հայտնի է զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության…

4 hours ago