Լրահոս 24/7

Զելենսկին հրամայել է նոր հարվածներ հասցնել ՌԴ-ին․ Զախարովա

Վլադիմիր Զելենսկին, հրապարակայնորեն հայտարարելով Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածելուց հրաժարվելու մասին, իրականում հրաման է տվել նոր հարվածներ հասցնել: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ՝ կապված Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի վրա Կիեւի ռեժիմի հարձակման հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նշենք նաև, որ Զելենսկին հրապարակավ հայտարարել է, որ ընդունում է էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածներից հրաժարվելու նախաձեռնությունը և աջակցում է Սպիտակ տան առաջարկին։ Բայց իրականում հակառակ հրաման է տվել՝ ոչ թե հարվածների դադարեցման, այլ հակառակը՝ նոր հարվածներ հասցնելու մասին», – ընդգծել է դիվանագետը։

«Ակնհայտ է, որ այս և այլ ահաբեկչական գործողությունների մեղքն ընկած է այն բոլոր երկրների վրա, որոնք շարունակում են համառորեն և անպատասխանատու կերպով մահաբեր սպառազինությամբ զինել ուկրաինական իշխող վերնախավին՝ դրանով իսկ նպաստելով նրա արյունալի գործողություններին», – ասել է նա։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

10 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

11 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

13 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

14 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

14 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

14 hours ago