All the President’s Men, 1976
Օսկարակիր այս ֆիլմը պատմում է Ուոթերգեյթյան սկանդալի մասին: Սկանդալի արդյունքում ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնը հրաժարվեց իր պաշտոնից, բազմաթիվ քաղաքական գործիչներ լքեցին իրենց պաշտոնները և վերջիններիս կարիերայում վերջակետ դրվեց: Լրագրողները ցնծության մեջ էին: 1977 թվականին ֆիլմն արժանացել է Օսկարի՝ «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն ձայն» և «Լավագույն դեկորացիաներ» անվանակարգերում, իսկ դերասան Ջեյսոն Ռոբարթսը՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:
Spotlight, 2015
Կաթոլիկ եկեղեցին տարիներ առաջ մեղադրվել է մանկապղծության մեջ, բայց այս հարցը այդպես էլ չի բարձրաձայնվել: Բոսթոնի շաբաթաթերթերից մեկի աշխատակիցները տարիներ անց սկսում են հետազոտել ստվերում մնացած այս դեպքը, և քիչ-քիչ պարզում են, որ այս գործում շատ լուրջ մարդիկ են ներքաշված եղել:
The Girl with the Dragon Tattoo, 2011
Ստիգ Լարսոնի համանուն վեպի վրա էկրանավորված «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմը պատմում է 40 տարի առաջ անհետացած Հարիետ Վագների պատմությունը: Երիտասարդ և գեղեցիկ Հարիեթը Վագներների հայտնի և հզոր ընտանիքից էր: Տարօրինակ իրադարձությունների արդյունքում Հարիեթն անհետանում է և ընտանիքը այդ պահից ի վեր ողբում է աղջնակի անհետացումը: Սակայն Հարիեթի քեռին համոզված է, որ աղջիկը ողջ է և վաղ թե ուշ՝ կգտնվի և 40 տարի անց նա սկսումէ աղջկա փնտրողական աշխատանքները: Աղջկա քեռին օգնության է դիմում հայտնի լրագրող Միաքաել Բլումկվիստին և Լիսբեթ Սալանդեր անունով մի հակեր աղջկա: Այս երկուսը տղամարդու վերջին հույսն են:
The Morning Show
«The Morning Show»-ի կենտրոնում են առավոտյան հեռուստաշոուի ինտրիգներն ու անդրկուլիսները, որոնց կրքերը թեժացավ սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի ֆոնին, երբ Կարելի կերպարը, որին էլ մեղադրում էին սեռախան ոտնձգությունների մեջ, լքեց առավոտյան ծրագիրը՝ իր տեղը զիջելով նորեկ, անհայտ լրագրողի: Գլխավոր դերերում են «Էմմի»-ի դափնեկիրներ Ջենիֆեր Էնիսթոնը եւ Սթիվ Կարելը եւ «Օսկարի» դափնեկիր Ռիզ Ուիզերսփունը: Սերիալի հեղինակներն են Քերի Էրինը և Միմի Լեդերը: Էնիսթոնը եւ Ուիզերպունը, որոնք արդեն աշխատել են իրար հետ «Ընկերներ» սերիալի ժամանակ, համապրոդյուսերներ են:
The Newsroom
Սերիալը պատմում է նյույորքյան «Atlantis Cable News» հորինված հեռուստաալիքի լրատվական բաժնի մասին, որը առաջատար դիրքեր ունի ողջ ամերիկյան լրատվականների շրջանակներում։ Սերիալում կարող եք տեսնել լրատվական բաժնի աշխատանքը՝ ներսից, ինչպես են ընտրվում հետաքրքիր ու կարևոր թեմաներն ու ինչպես են դրանք մշակվում, ինչ անհամաձայնություններ են առաջանում ղեկավարության հետ… այստեղ աշխատակիցները ջանք չեն խնայում հավաստի տեղեկությունը վայրկյան առաջ ստանալու ու հեռուստադիտողին փոխանցելու համար։ Ֆիլմի գլխավոր հերոսն է «Երեկոյան նորություններ»-ի հաղորդավար ՈՒիլ ՄակԷվոյը, որը ԱՄՆ-ի ամենահյտնի մեդիադեմքերից է, բացի բարդ աշխատանքային հարաբերություններից ֆիլմում նկարագրվում է նաև նրա անձնական հարաբերությունները պրոդյուսերի հետ, որը նրա նախկին հարսնացուն էր։
Sharp Objects
Գլխավոր հերոսուհին անհաջողակ լրագրող Կամիլան է, որն արդեն վաղուց է ինչ համակերպվել է իր անհետաքրքիր և միապաղաղ կյանքի հետ: Կամիլայի խմբագիրը, սակայն, շատ է սիրում նրան և ցանկանում է դուրս բերել վերջինիս այդ ճահիճից:
Հերոսուհու ծննդավայրում՝ Միսսուրի նահանգում երիտասարդ աղջիկները տարօրինակ կերպով անհետանում են, իսկ ավելի ուշ նրանց մահացած են գտնում: Խմբագիրը հանձնարարում է Կամիլային վերադառնալ Միսսուրի և փորձել պարզել հանցագործությունների մանրամասները ու դրանք հիմք ընդունելով մի քանի աղմկահարույց նյութ գրել: Խմբագիրը կարծում է, որ միայն անցյալի հետ հաշիվներ մաքրելուց հետո Կամիլան կկարողանա լիարժեք կյանքով ապրել:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…
Զելենսկին Ուկրաինան տանում է դեպի բռնապետություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն՝…