Լրահոս 24/7

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը (նստավայրը՝ Մոսկվա):

Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել դիվանագետին՝ վստահություն հայտնելով, որ նա իր ջանքերը կներդնի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում:

Դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը ընդգծել է, որ թաիլանդական կողմը շահագրգռված է խորացնել Հայաստանի հետ հարաբերությունները և պատրաստակամություն է հայտնել իր մասնակցությունն ունենալ երկու երկրների միջև կապերի ակտիվացման, համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման և փոխգործակցության ընդլայնման մեջ:

Անդրադառնալով համագործակցության ուղղություններին՝ կողմերը մասնավորապես կարևորել են զբոսաշրջության ոլորտում գործակցության խթանումը՝ ընդգծելով, որ այն կնպաստի ինչպես գործարար կապերի, այնպես էլ երկու ժողովուրդների միջև շփումների ակտիվացմանը: Նշվել են նաև ոսկերչության և ակնագործության, կրթության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները, խոսվել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության շուրջ:

Թիվ 1

Recent Posts

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

58 minutes ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

20 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

20 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

20 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

21 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

21 hours ago