

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին սոցիալական օգնությունը ևս 5 ամիս տրամադրելու նպատակով։
Առկա իրողություններով պայմանավորված՝ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի մի շարք բնակիչներ կորցրել են բնակելի անշարժ գույքը: Աջակցության տրամադրման ծրագիրն ավարտվել է և դեռևս չի լուծվել նրանց բնակարանային խնդիրները։
Ըստ այդմ՝ նախատեսվում է անշարժ գույքը կորցրած այդ քաղաքացիներին, որոնք ընդգրկված են եղել դրամական աջակցության ծրագրում և ստացել են աջակցության միանվագ 300000 դրամ և 68000 դրամ 6 ամիսների (2021 թվականի փետրվար-հուլիս ամիսների) համար, շարունակել տրամադրել ամսական 68000 դրամ աջակցություն՝ ևս 5 ամսվա (2021 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների) համար: Նախատեսվում է նաև հստակեցնել միջոցառման շահառուների կազմը և այն դեպքում, երբ լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2021 թվականի փետրվար-հուլիս ամիսներին աջակցություն ստացած անձը չի հանդիսանում միջոցառման շահառու, Սյունիքի մարզպետարանի տրամադրած տվյալների հիման վրա նրան աջակցության 2-րդ մասնաբաժինը 2021 թ. օգոստոս-դեկտեմբեր ամսիների համար չի վճարվի։
Դրամական աջակցություն, այդ թվում՝ միանվագ 300000 դրամ, կտրամադրվի նաև 2021 թ. հուլիսի 1-ից հետո ծնված երեխաներին, ում ծնողը միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած (տվյալները վճարման ցուցակ ներառված) շահառու է։ 2021 թ. օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների դրամական աջակցությունը վճարվելու է 2021 թվականի նոյեմբերին։ ՀՀ Սյունիքի մարզպետարանից հոկտեմբերի 13-ին ստացված ցուցակների աջակցություն շահառուների ցուցակում ընդգրկված 43 անձի համար անհրաժեշտ կլինի 14,620.0 հազ դրամ գումար:
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…