Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանն առաջարկով դիմում է ընդդիմադիր խմբակցություններին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկով դիմում է ընդդիմադիր խմբակցություններին՝ կոչ անելով հանդես գալ միասնական հայտարարությամբ:

Այս մասին Մարուքյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով առաջարկի մանրամասները: Այն ներկայացնում ենք ստորև.

«Հաշվի առնելով, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է՝ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին առաջարկում եմ հանդես գալ Ազգային ժողովի միասնական հայտարարության նախագծով, որում հստակ կձևակերպվի հետևյալը՝

ՀՀ Սահմանադրության՝

– 88-րդ հոդվածի 1-ին մասի ուժով՝ Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է:

– 105-րդ հոդվածի 1-ին մասի սահմանմամբ՝ Խորհրդարանի խմբակցությունները նպաստում են Ազգային ժողովի քաղաքական կամքի ձևավորմանը:

– Հայաստանը բացառում է սուվերեն միջանցքի տրամադրումը Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի:

– Հայաստանը կողմ է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից 3 տասնամյակ տևող շրջափակման վերացմանը, ճանապարհների ու կոմունիկացիաների բացմանը:

– Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չպետք է կապվի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի հետ և պետք է քննարկվի այդ գործընթացից զատ։ Արցախի Հանրապետության տարածքի հաշվին, առանց Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտության, չի կարող տեղի ունենալ որևէ դեմարկացիա և դելիմիտացիա Հայաստանի և Ադրբեջանի միջև։

– Ադրբեջանական զորքը պետք է անհապաղ լքի ՀՀ տարածքը՝ սպասելով և հնարավորություն տալով ստեղծվող հանձնաժողովին կառուցողական աշխատանք իրականացնել։

Կարծում եմ՝ այս մասով թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն ունեն միևնույն դիրքորոշումը և, ըստ այդմ, որպես երկրի բարձրագույն օրենսդիր մարմին, կարող են և պետք է միասնաբար հանդես գան արտաքին ճակատում՝ ընդունելով Ազգային ժողովի հայտարարությունը»:

Թիվ 1

Recent Posts

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

1 hour ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

1 hour ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

3 hours ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

3 hours ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

3 hours ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

5 hours ago