Քաղաքականություն

Համբարձում Մաթևոսյանը հրաժեշտի ուղերձ է հղել արմավիրցիներին

Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, որը երեկ, ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց փոխվարչապետի պաշտոնում, արմավիրցիներին հրաժեշտի ուղերձ է հղել՝ նշելով, որ  մեծ պատասխանատվությամբ է ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը և ա3  տարիների ընթացքում փորձել է անել հնարավոր ու անհնար ամեն բան՝ մարզի առաջընթացն ապահովելու և ազգաբնակչության կենսամակարդակը բարելավելու համար:

Ուղերձի մյուս մասը ներկայացնում ենք ստորև.

«Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ, հարգելի գործընկերներ,

Ես դադարեցրել եմ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը՝ նշանակվելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնում:

Անկեղծորեն պետք է նշեմ, որ մեծ պատասխանատվությամբ եմ ստանձնել Արմավիրի մարզպետի պաշտոնը, հանգամանքների բերումով ուղղակի չկարողացա հանդես գալ իմ պաշտոնավարման երեք տարիները ներկայացնող հաշվետվությամբ: Սակայն խոստանում եմ, որ անպայման ժամանակ կգտնեմ և Ձեզ կներկայացնեմ մարզի զարգացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ առարկայական տվյալներ, որոնք ես համարում եմ համատեղ ձեռքբերումներ:

Իհարկե, ես և իմ գործընկերները երբեք չենք սահմանափակվել մեր հաջողություններով և ձգտել ենք ավելիին: Եվ ի ուրախություն բոլորիս, այսօր Հայաստանի Հանրապետության 2022 թվականի բյուջեի նախագծով, պետական այլ միջոցներով, հիմնադրամների և միջազգային դոնոր կազմակերպությունների ծրագրերով գալիք տարվա համար սահմանել ենք մարզի զարգացմանն ուղղված առավել բարձր նշաձող, որը, վստահորեն կարող եմ ասել, իրականացվելու է մեծ պատասխանատվությամբ և ամբողջ ծավալով:

Ինձ հարազատ մարզի սիրելի բնակիչներ և գործընկերներ,

Հավատացնում եմ բոլորիդ, որ Արմավիրի մարզից հեռու լինելով էլ հետևողականորեն շարունակելու եմ զբաղվել մեր մարզի խնդիրների լուծմամբ: Ես համոզված եմ, որ կարճ ժամանակ անց Արմավիրի մարզն ամբողջությամբ փոխելու է իր դիմագիծը՝ հետևում թողնելով անլուծելի համարվող բոլոր խնդիրներն ու հարցերը:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել մարզպետարանի աշխատակիցներին, Կառավարության, Ազգային ժողովի գործընկերներին, ուժային կառույցների մարզային պատասխանատուներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, կրթական, առողջապահական հաստատությունների և այլ ոլորտների ներկայացուցիչներին, որոնց հետ անցել եմ այս բարդ ու պատվաբեր ճանապարհը՝ համատեղ ուժերով հաղթահարելով ընթացիկ խոչընդոտներն ու դժվարությունները: Հարգելի գործընկերներ, թող Ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի և ծառայի Արմավիրի մարզի շենացմանը, բնակչության բարօրությանն ու պետության հզորացմանը:

Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բարձր վստահության համար՝ խոստանալով, որ անելու եմ հնարավորը՝ արդարացնելու իր և մեր հայրենակիցների սպասումները:

Ամենայն լավն ու բարին բոլորիդ:

Ձեզ շատ հարգող, Ձեր խոնարհ ծառա, արմավիրցի Համբարձում Մաթևոսյան»:

Թիվ 1

Recent Posts

Կուրսկի մարզում ավարտին է հասցվում հակառակորդի ջախջախումը. Պուտին

Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…

21 minutes ago

Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Բայրամով

Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ…

34 minutes ago

Պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի ներքո. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…

37 minutes ago

Թրամփն ու Պուտինը վստահում են միմյանց. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը…

54 minutes ago

Եկամուտների հայտարարագիր է լրացրել արդեն 12 հազար քաղաքացի. ՊԵԿ նախագահ

Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այս մասին…

1 hour ago

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում

Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Այս մասին…

2 hours ago