Լրահոս 24/7

Վերականգնվել է Կամո-Շիրակ մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ավարտվել է Շիրակի մարզով անցնող՝ Կամո-Շիրակ մոտ 5 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնումը։ Նորոգված կենսական նշանակության ճանապարհը Կամո և Շիրակ բնակավայրերը կապում է Մ-7 /Մ-3/-Սպիտակ-Գյումրի միջպետական ճանապարհի հետ։  

Բնակավայրերի բնակիչները նույնիսկ չէին հիշում, թե երբ է նորոգվել այդ ճանապարհը, ասում էին, որ շուրջ 30-40 տարի ճանապարհաշինական տեխնիկա չէին տեսել այդ կողմերում։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը կատարված շինարարական աշխատանքները դիտարկեց ու ամփոփեց տեղում: 

 «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ Նարեկ Զուլալյանը համայնքների ներկայացուցիչների հետ զրույցներում նշել է, որ ճանապարհը երկար ծառայելու համար բնակիչների, համայնքի խնամքի կարիքը ունի։

Նա նաև հորդորեց գյուղացիներին գյուղատնտեսական տեխնիկան (հատկապես թրթուրավոր) վարել հատուկ գյուղտեխնիկայի անցման համար նախատեսված հատվածներով, հակառակ դեպքում ճանապարհային ծածկը շատ արագ կքայքայվի։ Նա նաև նշեց, որ ճանապարհի մի կողմում կողնակները լայն են կառուցվել՝ հատուկ գյուղտեխնիկայի երթևեկի համար։ Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը նշել է, որ կզգուշացնեն գյուղտեխնիկա ունեցող գյուղացիներին, որ երթևեկեն նախատեսված հատվածներով և չվնասեն ասֆալտբետոնե ծածկը։ Նա ասում է, որ նախկինում մարզկենտրոնի, հիմնական ճանապարհի, այլ բնակավայրերի հետ կապը շատ դժվար էր իրականացնել։ «Մեքենաները շարքից դուրս էին գալիս, տաքսիները գյուղ չէին մտնում, մարդիկ ընդհանրապես աշխատում էին քիչ երթևեկել։

Կենսական նշանակության այս ճանապարհի նորոգումը մեծ խնդիրներ է լուծում Շիրակ և Կամո բնակավայրերի համար։ Ախուրյան խոշորացված համայնքը գյուղատնտեսական տարածք է, որտեղ գյուղմթերքի տեղափոխման, շուկաներին հասանելի դարձնելու, սերմեր ներկրելու խնդիր կա։ Եվ ճանապարհի հիմնանորոգումը խիստ կարևոր է թե՛ տնտեսման, թե՛ ժամանակ խնայելու, թե՛ հարմարավետության առումով։ Նախկինում տարին մի քանի անգամ մենք համայնքի ուժերով փորձում էինք փոսային նորոգում, խճապատում իրականացնել, սակայն անձրևներից հետո դարձյալ փոսեր էին ի հայտ գալիս։

Հիմա արդեն ունենք բարեկարգ ճանապարհ և պետք է աշխատենք ապահովել հետագա պահպանումն ու շահագործումը»,- ասել է Արծրունի Իգիթյանը։ Ճանապարհաշինական աշխատանքները կատարել է «Մերձմոսկովյան» ՓԲԸ-ն։ Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

11 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

28 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

46 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

1 hour ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

1 hour ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

2 hours ago