Աշխարհ

Նորաձևության աշխարհը դեպի հավերժություն է ճանապարհում գեղեցկության ինդուստրիայի լեգենդին

72 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհահռչակ ոճաբան, բազմաթիվ առաջնությունների ու մրցույթների գավաթակիր, աշխարհի 12-անգամյա չեմպիոն Վաժա Մխիթարյանը։

Միջազգային СМС վարսահարդարների, մատնահարդարների և դիմահարդարների կոնֆեդերացիայի փոխնախագահ, Ռուսաստանի СМС կոնֆեդերացիայի նախագահ Վաժա Հայրապետյանն անվիճելի լեգենդ է նորաձևության աշխարհում։ Նրա շնորհիվ աշխարhը ճանաչեց նորաձևության ու ոճային ընկալման հայի տարբերվող ձեռագիրը։

Վարսահարդարման արվեստի հանճարն ու ուսուցիչների ուսուցիչը բացառիկ էր ոչ միայն մասնագիտական հմտություններում, այլ նաև մարդկային և ոգեղեն տեսակով։ Իր վարակիչ էներգիայով և կարողություններն անմնացորդ նվիրելու շնորհիվ փոխել է բազմաթիվ ճակատագրեր՝ իր սաներին դարձնելով լավագույններն աշխարհում։

«Լուսատու մթության մեջ»․ այսպես են բնութագրում նրան ժամանակակիցները՝ պատմելով աշխարհը գեղեցկացնող հայի մասին, ով հիացնում ու ոգեշնչում էր բոլորին։ Յուրաքանչյուրին, ով բախտավորություն էր ունենում դառնալու նրա սանը, գործընկերը, կամ պարզապես ընկերը՝ ստիպում էր սիրահարվել կյանքին ու գեղեցկությանը, և հավատալ, որ անհնար և անհասանելի ոչինչ չկա աշխարհում։ Նրա կողմից սպասարկված հանրահայտ դեմքերն այնքան շատ են, որ հնարավոր չէ թվարկել։ Նրան աշակերտել են բազմաթիվ վարպետներ աշխարհի տարբեր երկրներից՝ դառնալով ոլոտի առաջատար մասնագետներ։ Նրանց թվում է նաև Հայաստանի Հանրապետության մատնահարդարման ազգային հավաքականի մարզիչ, 25 տարի շարունակ ոլորտում ուրույն ձեռագիր ունեցող, Մետրո Գեղեցկության Միջազգային Ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Ռաիսա Ռուբենին։

Ննջիր խաղաղությամբ, հավերժացած լեգենդ։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

5 hours ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

7 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

8 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

9 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

10 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

11 hours ago