Categories: Լրահոս 24/7

Նախատեսում ենք սահմանափակող միջոցառումներ կիրառել որոշ երկրներից եկող քաղաքացիների համար․ Ավանեսյան

Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ասուլիսի ընթացքում խոսեց նոր օմիկրոն շտամի մասին, որը հայտնաբերվել եւ տարածվել է Աֆրիկայում։

«Հետեւելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդագրություններին՝ նախատեսում ենք որոշ սահմանափակող միջոցառումներ կիրառել տվյալ երկրներից եկող քաղաքացիների համար»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ ասուլիսից հետո կլինի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ, որտեղ ներկայացված առաջարկությունները կքննարկվեն, եւ մինչեւ օրվա վերջ կունենանք հստակ սահմանափակումների նոր կազմը։

«Նախատեսում ենք մի շարք երկրներից, որոնք են՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն, Բոտսվանայի Հանրապետություն, Լեսոթոյի Թագավորություն, Նամիբիայի Հանրապետություն, Զիմբաբվեի Հանրապետություն, Մոզամբիկի Հանրապետություն, Մադագասկար եւ Տանզանիա, քաղաքացիների մուտքը Հայաստան ժամանակավոր սահմանափակելու մասին»,- նշեց նախարարը։ 

Ավանեսյանը հավելեց, որ կլինեն նաեւ այլ սահմանափակումներ, որոնք հայտնի կդառնան մինչեւ օրվա վերջ։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

21 minutes ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

2 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

2 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

5 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

5 hours ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

5 hours ago