Լրահոս 24/7

Չգիտենք՝ առաջիկայում պատվաստման երրորդ դոզան պարտադիր կլինի՞, թե՞ ոչ, ցույց կտա իրավիճակը. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց, թե ինչ ասել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված անձինք ստանան քովիդի դեմ պատվաստանյութի երրորդ՝ խթանիչ կամ բուստեր դեղաչափը:

«Խթանիչ դեղաչափն ստանում են պատվաստանյութի ամբողջական դոզան, այսինքն՝ երկու դեղաչափն ստացած անձինք: Այսինքն՝ նրանք ստանում են մեկ դոզա ևս, այլ ոչ թե ևս երկու դեղաչափ պատվաստանյութ»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ խորհուրդ է տրվում խթանիչ դեղաչափով քովիդի դեմ պատվաստվել այն անձանց, որոնք չեն ստացել ՌՆԹ պատվաստանյութի տեսակով (mRNA-1273) պատվաստանյութ: «Հետազոտությունների արդյունքով շատ ավելի է արդյունավետության ցուցանիշը»,- պարզաբանեց առողջապահական գերատեսչության ղեկավարը:

Ավանեսյանի խոսքով՝ կարևոր է, որ երրորդ դեղաչափն ստանան ռիսկի խմբի ներկայացուցիչները, մասնավորապես՝ 65 տարեկանից բարձր անձինք, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողները: Առողջապահության նախարարը շեշտեց՝ մեզ մոտ կան մարդիկ, որոնք պատվաստվել են երրորդ դեղաչափով, բայց վիճակագրության առումով այդ տոկոսը դեռ փոքր է:

Նախարարի խոսքով՝ երրորդ դեղաչափը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված անձը կարող է ստանալ քովիդի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափն ստանալուց վեց ամիս հետո:

Արդյոք սա վերաբերվո՞ւմ է նաև հոկտեմբերի 1-ից գործող կարգին, ըստ որի՝ աշխատավայր գնալիս անձը գործատուին պետք է ներկայացնի ՊՇՌ թեստի բացասական պատասխան կամ պատվաստման հավաստագիրը, այսինքն՝ այս դեպքում պատվաստված անձինք գործատուին պե՞տք է ներկայացնեն բուստեր դոզան հավաստող փաստաթուղթ, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց. «Դեռ պարտադիր չէ խթանիչ դոզան ստանալ, և այդ կարգի վրա որևէ ազդեցություն չի ունենում: Այս պահին չկա պարտադիր պահանջ, բայց առաջիկայում կտեսնենք՝ իրավիճակը ինչպես կփոխվի»:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

6 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

6 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

7 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

7 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

7 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

7 hours ago