

Եվրոպական մի շարք երկրներում հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին դեպքերը, որին ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում տվել են «օմիկրոն» անվանումը:
Եվրոպական ԶԼՄ-ների համաձայն, Շոտլանդիայում նոյեմբերի 29-ին հաղորդել են օմիկրոն շտամով վարակման վեց դեպքի մասին: Այդ շտամով ախտահարման դեպքերի ընդհանուր թիվը Մեծ Բրիտանիայի տարածքում հասել Է իննի: Պորտուգալիայի առողջապահության ծառայությունն իր հերթին հայտարարել Է, որ հայտնաբերվել Է նոր շտամով վարակման 13 դեպք:
Շվեյցարիայի իշխանություններն իրենց կողմից հաղորդել են երկրում օմիկրոնի առաջին ենթադրվող դեպքի մասին: Բժշկական ծառայություններն ստուգում են մի մարդու անալիզները, որը վերջերս Է վերադարձել Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Ֆրանսիայում ներկայում նույնպես ստուգում են կորոնավիրուսի ութ դեպք, որոնք, ինչպես ենթադրվում Է, կարող են իրենցից ներկայացնել օմիկրոն շտամ: Ավելի վաղ Նիդեռլանդների իշխանությունները հաստատել են, որ 13 մարդ ՀԱՀ-ից վերադառնալուց հետո հանձնել են նոր շտամի դրական թեստ:
Ավստրիայում նախօրյակին գրանցել են օմիկրոնով վարակման առաջին դեպքը. այն հայտնաբերվել Է մի մարդու մոտ, որը նույնպես վերջերս Է վերադարձել ՀԱՀ-ից: Ավելի վաղ օմիկրոնով հիվանդ հայտնաբերելու մասին տվյալներ են ստացվել, մասնավորապես, Իտալիայում, Գերմանիայում եւ Բելգիայում:
Իրենց տարածքում օմիկրոնով ախտահավածների մասին են հաղորդել նաեւ այն երկրները, որոնք եվրոպական տարածաշրջանում չեն գտնվում: Դրանք են՝ Իսրայելը եւ Կանադան: COVID-19-ի շտամը, որն ԱՀԿ-ում ստացել Է «օմիկրոն» անվանումը, նոյեմբերին հայտնաբերվել Է Աֆրիկայի հարավում: Մասնագետները կարծում են, որ այն կարող Է սպառնալիք ներկայացնել, քանի որ անհամեմատ ավելի արագ Է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարական ժամանակաշրջանում, եւ պարունակում Է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…