Արցախ
30.11.2021

Էականորեն նվազել են բոլոր տեսակի հանցագործությունների դեպքերը. Արցախի ՆԳ նախարար

Էականորեն նվազել են բոլոր տեսակի հանցագործությունների դեպքերը. Արցախի ՆԳ նախարար

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ուղերձ է հղել ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ: 

«Ոստիկանության համակարգի հարգարժան ծառայողներ, հարգելի վետերաններ Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ: Սա այն կառույցն է, որն իր գործունեությամբ՝ որպես կանոն, կարգավորում է երկրի իրավական դաշտը, անվերապահորեն պաշտպանում մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Որպես իրավապահ ինստիտուտ, ոստիկանությունը երկրի կայունության պահպանման երաշխավորն ու հիմնասյունն է: 

ՆԳ նախարարությունը՝ ենթակա բոլոր ստորաբաժանումներով, օր ու գիշեր ծառայում է մեկ հիմնական նպատակի ու սկզբունքի համար. ապահովել երկրի ներքին անվտանգությունը: Ներքին գործերի համակարգի ծառայողները պատվով անցան նաև 44-օրյա պատերազմական փորձությունները:Պատերազմը մեզնից խլեց մեր լավագույն տղաներին, թողնելով բազում անավարտ պատմություններ: Խաղաղ բնակչությանը հակառակորդի դիվերսիոն ուժերի գործողություններից պաշտպանելու համար՝ բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայվեցին մարտական հենակետեր: Ոստիկանության ծառայողները կատարեցին իրենց ծառայողական պարտականությունները: 

Ցավոք, կորուստներն անխուսափելի էին: Կառույցն ունեցավ 11 զոհ և 3 տասնյակ վիրավոր: Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ոստիկաններին: Զոհված ոստիկանների ընտանիքներն այսուհետ ևս լինելու են պետության հոգածության ներքո, իսկ նրանց հիշատակը միշտ վառ ենք պահելու: Պատերազմից հետո ստեղծված ներկա իրավիճակը մեզ ամեն օր ստիպում է վերանայել մեր անելիքները:

Վստահեցնում եմ, որ ոստիկանության ծառայողներն անում են առավելագույնը՝ կառույցն ավելի վստահելի դարձնելու համար, որպեսզի ոստիկանի կերպարը հասարակության շրջանում առաջին հերթին պաշտպանվածության զգացում ներշնչի: Հանցագործությունների դեմ տարվող անզիջում պայքարի արդյունքում, էականորեն նվազել են բոլոր տեսակի հանցագործությունների դեպքերը:

Համակարգում մեկնարկել է բարեփոխումների մի ծրագիր, որով ստեղծվում են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ծառայությունն ավելի բարձր մակարդակով կազմակերպելու համար: Վերանորոգվում են ռազմական գործողություններից էապես տուժած ստորաբաժանումների շենքերը, կառուցվում են նորերը, թարմացվում է նյութատեխնիկական բազան, վերազինվում՝ արդի չափանիշներին համապատասխան տեխնիկական միջոցներով: 

Այս ամենին զուգահեռ՝ աշխատանքներ ենք իրականացնում ուղղված ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները կատարելագործելուն: 

Հարգելի գործընկերներ Մաղթում եմ, որ այսուհետ ևս բարձր պատասխանատվությամբ ու արժանապատվորեն շարունակեք կատարել Ձեր մասնագիտական դժվարին գործը: Խաղաղություն և ամենայն բարիք բոլորիս օջախներին»,-ասված է ուղերձում:

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ