Արցախ
01.12.2021

Ջիլլ Բայդենն առաջին անգամ զարդարել է Սպիտակ տունը՝ իր ընտրած թեմատիկայով ու դեկորներով

Ջիլլ Բայդենն առաջին անգամ զարդարել է Սպիտակ տունը՝ իր ընտրած թեմատիկայով ու դեկորներով

ԱՄՆ-ում երկրի առաջին տիկինն է ավանդաբար պատասխանատու Սուրբ Ծննդյան տոներին նախագահական նստավայրը զարդարելու համար։ Այս տարի Ջիլ Բայդենն առաջին անգամ ներկայացրել է զարդարման ու դեկորների իր տարբերակը։ Որպես դիզայնի թեմա նա ընտրել է «Նվերներ սրտից» խորագիրը:

Սպիտակ տան յուրաքանչյուր սենյակ զարդարված է որևէ մինի-թեմատիկայով: Սենյակներից մեկը խորհրդանշում է «գեղարվեստի նվերը» և զարդարված է ամանորյա ծաղկեպսակներով՝ պատրաստված նկարելու համար նախատեսված վրձիններով։ Մեկ այլ սենյակում, որպես «երախտագիտության նվեր», փակցված էին Բայդեն զույգի՝ ամերիկացիներից ստացած շնորհակալագրերի պատճենները։

Սպիտակաբլիթներով տունը, որը ցուցադրվում է Սպիտակ տանը ամեն Սուրբ Ծնունդ, այս տարի ստեղծվել է ութ հասարակական շենքերի տեսքով, այդ թվում՝ հիվանդանոց, հրշեջ-կայան և դպրոց։ Այսպիսով, առաջին տիկինը ցանկացել է շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնել են փրկվել COVID-19 համաճարակից։

Առջևի ճաշասենյակում դրված են երկու մեծ եղևնիներ, որոնք զարդարված են ԱՄՆ նախկին նախագահների լուսանկարներով՝ իրենց կանանց հետ, ինչպես նաև Բայդենի մասնավոր արխիվից մի քանի նկարներով, որոնք նախկինում երբեք չեն հրապարակվել: Տոնական ծառերից մեկի վրա նույնիսկ տեղ է գտնվել Դոնալդ Թրամփի՝ կնոջ՝ Մելանյայի հետ լուսանկարի համար։

Սպիտակ տան միջանցքում այլ քաղաքական գործիչների շնորհավորանքների հետ մեկտեղ փակցվել է նաև Թրամփի սուրբծննդյան բացիկը։

Բայդենի Սպիտակ տան ձևավորումը չափազանց շքեղ տեսք չունի, նշում է The Washington Post-ը։ Դա ավելի շուտ «բարելավված տարբերակ է», թե ինչպես են սովորական ամերիկյան ընտանիքները զարդարում իրենց տները։ Հրատարակությունը նշել է, որ Բայդենը Սպիտակ տնից հեռացրել է «արյունոտ» կարմիր ծառերը, որոնք Մելանյա Թրամփը ցուցադրել է 2018 թվականի Սուրբ Ծննդյան տոներին։

Չնայած քննադատություններին, որոշ լրատվականներ էլ կարծում են, որ Ջիլլ Բայդենը կարողացել է պահպանել իր նախորդի՝ Մելանյա Թրամփի նրբաճաշակության ու շքեղության միաժամանակյա համադրումը:

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ