Արդեն 100 օր է, ինչ Հայաստանի դահուկային ֆեդերացիան ունի նոր նախագահ։ Նախագահի պաշտոնին նշանակվել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։
Ի՞նչ է արվել այս 100 օրվա ընթացքում ֆեդերացիայում։
«Մենք բավականին փոփոխություն կատարեցինք Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կառուցվածքում։ Մասնավորաբար ստեղծեցինք երեք կոմիտե, որ մինչ այդ չունեինք։ Հիմա ունենք դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի կոմիտեներ, որոք, որպես այդպիսին, իրենք են մշակում մարզաձևերում քաղաքականությունը»,- մամուլի ասուլիսին ասել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։
Նա հավելել է՝ նորություն է սնոուբորդ մարզաձևի մեկնարկը մեր ֆեդերացիայում։
Նշելով, որ Միջազգային դահուկային սպորտի ֆեդերացիան ներառում է սնոուբորդը, դա նաև մեր պարտականությունն է Հանրապետությունում զարգացնելու այն ձմեռային մարզաձևերը, որոնք ընդգրկված են միջազգային ֆեդերացիայի կազմում։ «Սնոուբորդը մեր նոր ուղղությունն է։ 2022 թվականից նախատեսում ենք ավելացնել նաև ֆրիսթայլ մարզաձևը։ Սնոուբորդի հետ կապված ունենք համագործակցության նախադրյալներ»։
Ֆեդերացիան նոր նախագահի գլխավորությամբ լուծել է պատանի մարզիկների համար մասնագիտական գույքի խնդիրը, որոնք կստանան մոտավորապես հունվար ամսին։ Ինչպես նաև թարմացրել են լեռնադահուկային սպորտի մարզումների համար անհրաժեշտ տեխնիկան։ Բացի դրանից, ապահովվել է թիմի մասնակցությունը նախաօլիմպիական վերջին վարկանիշային մրցումներին։
Հոկտեմբերի 19-ից լեռնադահուկորդները և հոկտեմբերի 20-ից դահուկավազորդները մեկնել են ուսումնամարզական հավաքների Ավստրիա և Ֆինլանդիա, որտեղ մասնակցելու են վարկանիշային մրցաշարի։
«Ամենամեծ ձեռքբերումը մեր նոր երիտասարդ թիմն է։ Մենք թիմն անվանում ենք «Դրայվ» թիմ»,- ասել է Գագիկ Սարգսյանը։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…