Սպորտ
01.12.2021

Հայաստանի դահուկային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Հայաստանի դահուկային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Արդեն 100 օր է, ինչ Հայաստանի դահուկային ֆեդերացիան ունի նոր նախագահ։ Նախագահի պաշտոնին նշանակվել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը։

Ի՞նչ է արվել այս 100 օրվա ընթացքում ֆեդերացիայում։ 

«Մենք բավականին փոփոխություն կատարեցինք Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կառուցվածքում։ Մասնավորաբար ստեղծեցինք երեք կոմիտե, որ մինչ այդ չունեինք։ Հիմա ունենք դահուկավազքի, լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի կոմիտեներ, որոք, որպես այդպիսին, իրենք են մշակում մարզաձևերում քաղաքականությունը»,- մամուլի ասուլիսին ասել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը։ 

Նա հավելել է՝ նորություն է սնոուբորդ մարզաձևի մեկնարկը մեր ֆեդերացիայում։ 

Նշելով, որ Միջազգային դահուկային սպորտի ֆեդերացիան ներառում է սնոուբորդը, դա նաև մեր պարտականությունն է Հանրապետությունում զարգացնելու այն ձմեռային մարզաձևերը, որոնք ընդգրկված են միջազգային ֆեդերացիայի կազմում։ «Սնոուբորդը մեր նոր ուղղությունն է։ 2022 թվականից նախատեսում ենք ավելացնել նաև ֆրիսթայլ մարզաձևը։ Սնոուբորդի հետ կապված ունենք համագործակցության նախադրյալներ»։ 

Ֆեդերացիան նոր նախագահի գլխավորությամբ լուծել է պատանի մարզիկների համար մասնագիտական գույքի խնդիրը, որոնք կստանան մոտավորապես հունվար ամսին։ Ինչպես նաև թարմացրել են  լեռնադահուկային սպորտի մարզումների համար անհրաժեշտ տեխնիկան։ Բացի դրանից, ապահովվել է թիմի մասնակցությունը նախաօլիմպիական վերջին վարկանիշային մրցումներին։

Հոկտեմբերի 19-ից լեռնադահուկորդները և հոկտեմբերի 20-ից դահուկավազորդները մեկնել են ուսումնամարզական հավաքների Ավստրիա և Ֆինլանդիա, որտեղ մասնակցելու են վարկանիշային մրցաշարի։

«Ամենամեծ ձեռքբերումը մեր նոր երիտասարդ թիմն է։ Մենք թիմն անվանում ենք «Դրայվ» թիմ»,- ասել է Գագիկ Սարգսյանը։ 

Լրահոս
Ալիեւի «հաղթակամարը» փլուզվել է
13:15
Ալիեւի «հաղթակամարը» փլուզվել է
ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է Պուտին-Թրամփ բանակցությունները
12:56
ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է Պուտին-Թրամփ բանակցությունները
ԱՄՆ դեսպանն այցելել է Լոռի Բերդ
12:42
ԱՄՆ դեսպանն այցելել է Լոռի Բերդ
9 ամիս տիեզերքում մնալուց հետո վերադարձել են Երկիր
12:25
9 ամիս տիեզերքում մնալուց հետո վերադարձել են Երկիր
Գևորգ Պապոյանը կգործուղվի Մոսկվա
12:11
Գևորգ Պապոյանը կգործուղվի Մոսկվա
Ուկրաինան կընդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկը․ Զելենսկի
11:44
Ուկրաինան կընդունի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկը․ Զելենսկի
Ուկրաինացիները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ. Մակրոն
11:22
Ուկրաինացիները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ. Մակրոն
Տրամաբանորեն, համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի. ԱԳՆ խոսնակ
11:15
Տրամաբանորեն, համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի. ԱԳՆ խոսնակ
ՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին
11:04
ՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին
Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել
21:16
Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին
19:42
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում
19:18
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում
Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք
19:02
Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք
ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ
18:47
ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ
Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել
18:28
Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել