Կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակով, շրջանառվող և պարբերաբար ի հայտ եկող նոր տեսակներով պայմանավորված՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով փոփոխություններ են կատարվել հանրապետությունում կիրառվող սանիտարահամաճարակային կանոններում:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ հիմք ընդունելով միջազգային փորձը՝ սահմանվել է, որ աշխատողները դեկտեմբերի 1-ից յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է իրենց գործատուներին ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող` առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ:
Բացառություն են կազմում ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողները, հղիները, մինչև 18 տարեկան աշխատողները, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացած աշխատողները՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում:
Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…
Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը…
Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այս մասին…
Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Այս մասին…