Լրահոս 24/7

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում կկազմակերպվի SSSholidays միջոցառումը

2021 թվականի դեկտեմբերի 6-ից 12-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Ռաս Ալ Խայմա նահանգում կկայանա Seaside Startup Summit նախագիծը, որը կկազմակերպվի նոր՝ «SSSholidays» ձևաչափով։ Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 400 ձեռներեցներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից,հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը և տարբեր երկրների հետ տնտեսական հարաբերությունների ամրապնդումը, աջակցություն կցուցաբերի միջոցառման կազմակերպիչներին։

Այս միջոցառումը լուրջ հնարավորություն է ընձեռում հայ գործարարներին ընդլայնելու իրենց գործնական շրջանակները թե՛ միջոցառման մասնակիցների, թե՛ ՀՀ ողջ էկոհամակարգի շրջանում։ Այն նաև շատ կարևոր է ՀՀ և ԱՄԷ բարեկամական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Միջոցառման շրջանակում շուրջ 20 ստարտափ թիմեր կանցնեն հատուկ մշակված կրթական ծրագիր և կմասնակցեն մրցույթի, որի մրցանակային ֆոնդը կազմում է $10.000:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև մասնակիցների այցելություն Էքսպո 2020 Դուբայ ցուցահանդես։ Ստարտափ Արմենիա հիմնադրամը ցուցահանդեսի հայկական տաղավարի հետ միասին կկազմակերպի հայկական ստարտափների նախաներկայացում, որը կանցկացվի SSSholidays-ի շրջանակներում Expo 2020 Dubai ցուցահանդեսի «Opportunity District»-ում։

Թիվ 1

Recent Posts

Գիշերը ՌԴ-ի երկնքում խոցվել է Ուկրաինայի ԶՈւ-ի 126 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 15-ի գիշերը ՀՕՊ ուժերն աշխատել են Վոլգոգրադի, Վորոնեժի,…

1 hour ago

Պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա․ Սթարմեր

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը X-ի էջում գրել է, որ այսօր խոսել է համաշխարհային առաջնորդների հետ…

3 hours ago

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն․ Զելենսկի

Ուկրաինական զորքերը Կուրսկի շրջանում շրջափակված չեն, Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը կայունացել է։ Այս մասին հայտարարել է…

4 hours ago

Այս պատմական քայլը կամրապնդի կայունության կամուրջները․ ԱՄԷ ԱԳՆ

Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և հույս…

5 hours ago

Գևորգ Պապոյանն այցելել է «Շինցեմենտ» ՍՊԸ, շրջել է արտադրամասերով

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին այցելել է Արարատի մարզում գործող «Շինցեմենտ» ՍՊԸ։ Այցին…

6 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել պողպատե ամրանների արտադրությամբ զբաղվող գործարանի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքում ներկա է գտնվել «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության պողպատե ամրանների…

7 hours ago