Airbnb-ն այժմ հնարավորություն է տալիս մեկ գիշերով ամրագրել հայտնի «Տանը մենակ» ֆիլմի Մակալիստերի ընտանիքի խորհրդանշական առանձնատունը։

Տունը, որտեղ նկարահանվել է հանրահայտ ֆիլմը, գտնվում է Չիկագոյի արվարձանում, ունի չորս հյուրասենյակ և երկու ննջասենյակ։
Հայտարարությունը տարածել է գլխավոր հերոսի եղբայրը՝ Բազ Մակալիստերը, ով վարձակալներին խոստանում է վարձակալությունից ստացված գումարը փոխանցել «Լա Ռաբիդա» մանկական հիվանդանոցին։
Ամրագրումները կմեկնարկեն դեկտեմբերի 7-ից։