Բնապահպանություն

Փոխնախարարը` խեցգետնի որսի արգելքի մասին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարբերաբար քայլեր է ձեռնարկում, որպեսզի գտնի բնության և տնտեսության միջև այն կոնսենսուսը, որի շնորհիվ խեցգետնի ու սիգի վերարտադրությունը նորմալ հունով կընթանա։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը` պատասխանելով հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի ապօրինի որսը հնարավորինս քիչ լինի։Նշենք, որ սիգի արդյունագործական որսն այս տարի շարունակվել է մինչև հոկտեմբերի 15-ը։

Նրա խոսքով` խեցգետնի ու սիգի որսի դեմ դրված արգելքներն անհրաժեշտ են, որպեսզի էկոհամակարգում նորմալ հունով տեղի ունենան ձվադրման և վերարտադրության գործընթացները։ Փոխնախարարը շեշտեց, որ սկզբում մարդկանց մոտ առաջացել են որոշակի անհանգստություններ, սակայն հիմնականում ըմբռնումով են մոտեցել հարցին։ «Մենք բազմիցս հանդիպել ենք մեր գործընկերների հետ ու քննարկումներ ունեցել այդ հարցի շուրջ»,– ասաց Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերին ՇՄ նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ արդյունագործական որսի վերաբերյալ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկած արդյունագործական որսի համար սահմանված 250 տոննա չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար հայտ չի ներկայացվել, իսկ փաստացի իրականացվել է միայն 221 164 կգ–ի որս։

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

5 minutes ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

20 minutes ago

Պաղեստինը պահանջում է Իսրայելին հեռացնել Խաղաղության խորհրդից

Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…

45 minutes ago

ՀՀ-ն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները

Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…

57 minutes ago

Արմավիրի մարզում իրականացնում են խուզարկություններ

Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…

1 hour ago

Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…

2 hours ago