

Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար դեռ քննարկվում են երթուղիները, պարզ է, թե երկաթուղու դեպքում ինչ ուղղություններ կարող են լինել:
Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Այս փուլում դեռ քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու գործընթացները»,-ասաց Սիմոնյանը:
Փոխնախարարը դեռ չի կարող hստակ բան ասել, քանի որ որևէ հստակություն չկա, ապաշրջափակումից բացի որևէ այլ բան չի քննարկվում և չի քննարկվելու:
Սիմոնյանը հիշեցրեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ որպես առաջնահերթություն են դիտարկվում երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները:
«Ամեն ինչ պարզ է, թե երկաթուղով ինչ ուղղություններ ունենք. մեկը Երասխից դեպի Նախիջևան գնացող ուղղությունն է, մեկը մեր հարավային հատվածով անցնող ուղղությունն է, մի ուղղություն ունենք, որը Հրազդանից Իջևանով գնում է դեպի Ադրբեջան: Ունենք ևս մի ուղղություն, որն այսօր գործում է, դա Վրաստանի տարածքով է: Եվ դարձյալ մեկ երկաթուղային ուղղություն ունենք, որը դեպի Թուրքիա է գնում: Ամեն ինչ հստակ է, որ կան այսպիսի ուղղություններ՝ երկաթուղու մասով»,- ասաց փոխնախարարը՝ ամփոփելով՝ կոնկրետ Ադրբեջանի հետ ունենք Երասխից, Հրազդանից Մեղրիի հարավային հատվածով անցնող ուղղություններ:
Խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է: Այսինքն՝ Հայաստանը Ադրբեջանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային կապ է ստանալու իր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ, Նախիջևանի տարածքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Սրանք են հիմնական ուղղությունները, որոնք, հնարավոր է, այս պարագայում ապաշրջափակվեն:
Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ ստեղծվել և գործում է եռակողմ աշխատանքային խումբ: Խումբն իր վերջին հանդիպումն է ունեցել դեկտեմբերի 1-ին, այն պետք է շարունակվի առաջիկա օրերին:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…