

Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ապահովումն ու վերջիններիս համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ստեղծումն՝ այսօր մեկնարկել է «Ներառական զարգացում» թեմայով երկօրյա աշխատաժողովը։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
ԱԺ նախաձեռնությամբ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ կազմակերպված քննարկմանը բացման ելույթով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ու Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը։
Նարեկ Մկրտչյանը, կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական դրսևորումների վերացումն ու նրանց համար առավել մատչելի պայմանների ապահովումն, ընդգծել է վերջիններիս և մասնավորապես՝ 2020 թ․ պատերազմի ընթացքում վիրավորում ձեռք բերած զինծառայողների կարիքների բազմակողմանի գնահատման ու զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերի կարևորությունը:
«Զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման նպատակով՝ նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որոնցում, հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա, կիրականացվեն հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման և մի շարք այլ ծառայություններ»,-ասել է նախարարը։
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը ևս, կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում պետության և հասարակության դերը, կարևոր նախադրյալ է համարել ԱԺ կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների ընդունումը:
Մասնակիցների ելույթներին հաջորդել են նախ՝ պանելային, ապա թեմատիկ քննարկումները, որոնցում անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայությունների տրամադրմանը, կրթության և զբաղվածության ապահովմանն, ինչպես նաև տեղեկատվական և ֆիզիկական մատչելիությանն առնչվող մի շարք հարցերի։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…