Facebook

Միևնույնն է՝ Հեղափոխությունը հաղթել է

Անկախ նրանից, թե որ համայնքում ով կամ որ քաղաքական ուժն է հաղթել, միևնույն է՝ Հեղափոխությունը հաղթել է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ հեղափոխության միտքը, գաղափարն ու արժեքը երկրում ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելն էր։

«Նորմալ է, երբ որևէ համայնքում քաղաքացիներն այս կամ այն պատճառով իրենց վստահության քվեն տալիս են ընդդիմությանը կամ դրա ներկայացուցչին։ Առնվազն աննորմալ կլիներ, երբ բոլոր համայնքներում հաղթեին ՔՊ թեկնածուները։

Եվ հենց սա էր հեղափոխության այն վեհ արժեքը, սա էր այն գաղափարը, որի համար 2018-ին դուրս եկանք փողոց։ 2018-ից հետո Հայաստանում տեղի ունեցած ամեն մի ընտրություն՝ կլինի ՏԻՄ թե համապետական, անկախ արդյունքներից վերահաստատում է Հեղափոխության ու հեղափոխական թիմի հաղթանակը»,-գրել է Չախոյանը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago