

Լոռու մարզպերտ, ՔՊ-ի Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել վստահության քվե տվողներին։
«Վանաձոր, Գուգարք, Դարպաս, Շահումյան համայնքների սիրելի՛ բնակիչներ,
շնորհակալություն ձեր վստահության քվեն մեզ տալու և աջակցելու համար։
Ապագա ավագանու բոլոր անդամներին և քաղաքական ուժերին շնորհավորում եմ և մաղթում բեղմնավոր աշխատանք Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու կազմում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև մասնակից բոլոր քաղաքական ուժերին։ Ընտրապայքարն ավարտված է, և առանց ժամանակ կորցնելու պետք է լծվենք մեր համայնքի շենացման գործին»,- ասված է նրա գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Մամիկոն Ասլանյան դաշինքի» համամասնական ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…