Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 2-ին, 4-ին ու 5-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Դեկտեմբերի 2-ին Գորիսի Երևանյան փողոցում ոստիկանները ստուգել են 41-ամյա տղամարդու վարած «ԶԻԼ» բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 8 խմ փայտանյութով։
Բեռի օրինականությունը ստուգելու նպատակով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեկտեմբերի 4-ին բաժնի համայնքային ոստիկանները Գորիսից Շինուհայր տանող ճանապարհին ստուգել են 47-ամյա տղամարդու վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, որը բարձված էր մոտ 2 խմ փայտանյութով։
«Ֆորդը» ևս տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գորիսի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 5-ին Սյունիք բնակավայրի մոտակայքում ստուգել են 38-ամյա մի տղամարդու վարած «ՈՒԱԶ» մեքենան: Այն բեռնված է եղել մոտ 2 խմ փայտանյութով, որի օրինականության վերաբերյալ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են։
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…