Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և հունական «Արատոս գրուպ» ընկերությունն այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ ՀԱԱՀ-ում կներդրվի ճշգրիտ գյուղատնտեսության մեկամյա մագիստրոսական ծրագիր, և կմշակվեն համատեղ հետազոտական նախագծերի հայտեր ԵՄ-ից համաֆինանսավորվող հետազոտական ծրագրերի համար: Տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
Հուշագիրը ստորագրել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և «Արատոս գրուպ» ընկերության նախագահ Նիկոս Բոգոնիկոլոսը:
Փաստաթղթի կնքման արարողությունը, որը տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում, ներկա են եղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԲՏԱ նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը և «Արատոս գրուպի»՝ ԵՄ հետ համատեղ ծրագրերի կառավարման պատասխանատու Մանոլիս Խրիսոստալիսը:
Շնորհավորելով ներկաներին հուշագրի կնքման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է երկու երկրների միջև տարիներ շարունակ ձևավորված բարեկամական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ պետք է ավելի սերտացնել այդ համագործակցությունը: Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հերթական նախաձեռնությունը կարևոր է Կառավարության կրթական քաղաքականության իրականացման տեսանկյունից:
«Համալսարանը մեծ աշխատանքներ է իրականացնում այնպիսի նոր որակավորումներ և մասնագիտություններ ներդնելու ուղղությամբ, որոնք լավագույնս կնպաստեն աշխատաշուկայի պահանջների բավարարմանն ու Կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ հետագայում նմանօրինակ համագործակցություն կլինի նաև ՀՀ մյուս բուհերի հետ:
«Արատոս գրուպի» նախագահ Նիկոս Բոգոնիկոլոսն իր հերթին նշել է, որ ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագրից բացի՝ գործակցությունը նաև կնպաստի համալսարանի կարողությունների զարգացմանը: Նա շեշտադրել է Հունաստանի հայկական համայնքի կարևոր դերը՝ Հայաստանի հետ համագործակցության և ՀՀ բուհերի՝ եվրոպական կրթագիտական միջավայրում ինտեգրելու գործում:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքով՝ «Արատոս գրուպի» գործընկերների մասնագիտական ներուժն ու միջազգային պատկառելի փորձը մեծապես օգտակար կլինեն բուհի համար, որն ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դառնալու ճանապարհին է: Նա վստահություն է հայտնել, որ ընկերության հետ գործակցությունը բուհին ավելի մրցունակ կդարձնի ազգային և եվրոպական կրթական միջավայրում:
«Արատոս գրուպ» ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարան, որտեղ ծանոթացել են Ջրային և հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնի, Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի և նորարարական ուսումնական ջերմատան աշխատանքներին:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…