ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած որոշմանը․
«Դատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած գրեթե բոլոր միջանկյալ միջոցները և մերժել է Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ Հայաստանը ողջունում է դատարանի որոշումը և հուսով է Ադրբեջանի և նրա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այդ որոշման գործնական կիրարկումը ապահովելուն»,-նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ այսօր ՄԱԿ-ի Միջազգային դատարանը հրապարակեց Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ որոշումը։ Իրավաբան․net-ը ներկայացել է որոշման կարևոր կետերը։
Դատարանը բավարարել է Հայաստանի գրեթե բոլոր պահանջները և որոշել Ադրբեջանին պարտավորեցնել ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, անվտանգությունը, կանխել Ադրբեջանի պաշտոնյաների և հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը, կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը և պղծումը, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:
Դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը և որոշել Հայաստանին պարտավորեցնել՝ կանխել կազմակերպությունների և այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության և խտրականության հրահրումը, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:
Մարտի 14-ին աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա։ «Հայաստանի Հանրապետության վարչապետը հաստատել է, որ ընդունում…
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը բանակցությունների ավարտի և…
ԱՄՆ-ն գնահատում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները ավարտին հասցնելու հարցում։…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտից հետո ԵՄ դիտորդների…
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր…