Սպորտ

Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել Սլովակիայի գործող չեմպիոն «Սլովանի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել Սլովակիայի գործող չեմպիոն «Սլովան» ակումբի հետ: Պայմանագիրը նախատեսված է 3 տարով՝ 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը: Պայմանագիրն ստորագրելուց հետո Տիգրան Բարսեղյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին:

«Շատ երջանիկ եմ, որ դառնալու եմ այս ակումբի ֆուտբոլիստ: Ես ուզում էի տեղափոխվել «Սլովան», որովհետև նրանք հիանալի կազմ և մեծ պատմություն ունեն, 3 անգամ անընդմեջ հաղթել են Սլովակիայի առաջնությունում: Այս տեղափոխությունն ինձ համար աճելու լավ հնարավորություն է, և ես կանեմ հնարավոր ամեն ինչ՝ իմ նոր թիմի հետ ինչպես Սլովակիայում, այնպես էլ Եվրոպայում հաջողությունների հասնելու համար:

Հուսով եմ՝ երկրպագուները կսիրեն ինձ: Ես արդեն ճանաչում եմ վրացիներ Գուրամ Կաշիային և Ջաբա Կանկավային, որոնց դեմ խաղացել եմ հավաքականների մակարդակով: Բնականաբար, ծանոթ եմ նաև Վլադիմիր Վայսին: Անհամբեր սպասում եմ՝ երբ եմ հանդիպելու բոլոր խաղընկերներիս: Ուզում եմ հնարավորինս շատ մրցանակներ նվաճել այս թիմի հետ»,- նշել է Բարսեղյանը:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

5 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

6 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

6 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

6 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

7 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

7 hours ago