Խորհրդարանն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ 55 կողմ, 23 դեմ, 6 ձեռնպահ ձայներով:
Նախագծով՝ գործատուին իրավունք է տրվում չթույլատրել աշխատողին ներկայանալ աշխատանքի վայր և չվճարել աշխատավարձ, եթե աշխատողը չի ներկայացնում Covid-ի դեմ պատվաստումը կամ ՊՇՌ թեստավորումը հաստատող փաստաթղթերը:
Աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 10 աշխատանքային օր անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ:
Ազգային ժողովի պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Ծովինար Վարդանյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակներում հանդիպել են…
ԵՄ երկրները կարող են առաջիկա օրերին հաստատել 28 միլիարդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների համար լրացուցիչ…
Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերամիավորումը հնարավոր է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի. Նման կարծիք…
Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել…
Շուրջ 1900 անհուսալի վարկառուի համար, յուրաքանչյուրի եկամտային հարկի չափով, իրականացվել է անհուսալի վարկից ամսական մարում։…
Իրաքում Իրանի աջակցությունը վայելող զինյալ խմբերը պատրաստակամություն են հայտնել զինաթափվելու՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական հակամարտությունից…