Horeca style

«Մեղր» անունը հրեական ծագում ունի և բառացիորեն թարգմանվում է որպես «կախարդական ծագում ունեցող»

Մեղրը եզակի կենսաբանական արժեքավոր մթերք է՝ հարուստ վիտամիններով և միկրոէլեմենտներով: Մեղրի կանոնավոր օգտագործումը նպաստում է երկարակեցությանն ու առողջությանը: Lեգենդ կա, որ հայտնի բժիշկ Հիպոկրատը մեղրի կանոնավոր օգտագործման շնորհիվ կարողացել է ապրել մինչև 110 տարի: Նույնիսկ Հին Հունաստանում մեղրը համարվում էր աստվածների կերակուր, քանի որ սուրբ գրություններում հիշատակվում էր մեղրից և կաթից պատրաստված աստվածային ամբրոզիան:

Մեղրը մարդկությանը հայտնի մեր մոլորակի ամենահին բարիքներից է: Այն օգտագործում էին դեռ 15 հազար տարի առաջ՝ քարե դարում: Այդ ժամանակ նա պարզապես դելիկատես էր, նրա բուժիչ հատկությունները շատ ավելի ուշ բացահայտվեցին: Բայց մարդիկ սկսել են զբաղվել մեղվաբուծությամբ մոտ 5 հազար տարի առաջ, և, հետաքրքիր է, որ փեթակների տեսքն այդ ժամանակվանից շատ քիչ է փոխվել:

«Մեղր» անունը հրեական ծագում ունի։ Բառացիորեն այն թարգմանվում է որպես «կախարդական ծագում ունեցող», ինչը զարմանալի չէ: Մեղրը մարդու օրգանիզմը կլանում է գրեթե 100%-ով։

Մեղրի օգտակարությունը անհերքելի է: Դա պայմանավորված է նրանով, որ այն պարունակում է ավելի քան 300 օգտակար տարրեր, որոնցից 23-ը ամինաթթուներ են իսկ 40-ը՝միկոտարրեր: Թերևս սա նման բաղադրությամբ միակ պրոդուկտն է:

Այն դրական է ազդում ուղեղի աշխատանքի վրա ամրացնում է հիշողությունը բարելավում է ինտելեկտը օգնում է մտածողության գործընթացներին։ Բացի այն, որ մեղրը ամրացնում է իմունային համակարգը և ունի ընդգծված հակամանրէային և հակավիրուսային ազդեցություն, այն օգնում է նվազեցնել խոլեստերինը, բարելավում է մարսողությունը և արյան կազմը և գործում է որպես մեղմ քնաբեր:

Մեղրը չի կարելի տաքացնել։ Ուժեղ տաքացնելու դեպքում նրա բոլոր սննդարար հատկանիշները ոչնչացվում են, ուստի եթե մեղրը լցնեք շատ տաք թեյի կամ եռման ջրի մեջ, այն քաղցր կլինի, բայց ոչ օգտակար։ Այն կարելի է տաքացնել առավելագույնը 50 աստիճան։

Այն օգնում է օրգանիզմին ձերբազատվել ալկոհոլից, ուստի մի փոքր մեղր խումհարի դեպքում կթեթևացնի ձեր ինքնազգացողությունը։ Չինաստանը աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում մեղրի արտադրությամբ:

Աֆրիկայում նույնպես մեղուներ են հանդիպում, բայց նրանք մեղր չեն պատրաստում, քանի որ այս շոգ մայրցամաքում ցուրտ ու սոված ձմեռ չկա և նրանք կարիք չունեն պաշարներ հավաքելու:

Մեղրը լայնորեն կիրառվում է կոսմետոլոգիայում և հանդիպում է բազմաթիվ տարբեր կրեմների բաղադրության մեջ։ Միջին մեղվի փեթակը, որում ապրում են այդ միջատներից մի քանի հազար, տարեկան հավաքում է 20-ից 45 կգ մեղր՝ կախված տեղանքից, եղանակից և այլ գործոններից:

Մեղրը կարելի է պահել դարերով և նույնիսկ հազարամյակներով։ Հին Եգիպտոսի որոշ փարավոնների գերեզմաններում հայտնաբերվել են մեղրով ամֆորաներ, որոնք պիտանի են եղել օգտագործման:

«Մեղրամիս» տերմինը գալիս է Նորվեգիայից, որտեղ հին ավանդույթներից մեկի համաձայն, հարսանիքից հետո մեկ ամիս նորապսակները կամ պետք է ուտեն մեղր, կամ խմեն մեղրով ըմպելիքներ:

Գրիգ Հակոբյան

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

8 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

39 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

52 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

1 hour ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago