

Կառավարության հերթական նիստում 70 մլն 721,7 հազար դրամ է հատկացվել Արմավիրի մարզի 5 համայնքում սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը:
Հինգ համայնքներն իրենց մասով ֆինանսավորվել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտությունն էր առաջացել, որի համար ըստ ծրագրերի կտրամադրվի՝ 2 մլն 292,8 հազար դրամ՝ Հացիկ համայնքի 16-րդ փողոի 4-րդ նրբանցքի թիվ 2 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման համար, 8 մլն դրամ՝ Պտղունք համայնքի Արաբո, Այգեստան, Եսայի Յաղուբյան փողոցների գազիֆիկացման համար, 4 մլն 363,6 հազար դրամ՝ Ջրաշեն համայնքի 1-ին փողոցի կենտրոնական ճանապարհի մայթերի կառուցման համար, 9 մլն 115,4 հազար դրամ՝ Արգավանդ համայնքի ոռոգման մայր ջրանցքի 1-ին փողոցի ԼՌ-60վաքերով ճյուղի 575մ հատվածի վերակառուցման շինարարական աշխատանքների համար, 46 մլն 861,9 հազար դրամ՝ Զարթոնք համայնքի մանկապարտեզի կառուցման համար:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…