Լրահոս 24/7

ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության շրջանակը կընդլայնվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով ՊՈԱԿ-ների ղեկավար նշանակվելու համար սահմանված պահանջներում փոփոխություններ են կատարվում:

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 61 «կողմ», 26 «դեմ» ձայներ:

Գործող օրենքով սահմանված է, որ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն գործունակ, չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելիս ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել էր, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կընձեռի հանրային ծառայության կամ մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց ևս մասնակցելու գործադիր մարմնի ընտրությանը, ինչով նաև կընդլայնվի այդ ընտրության հնարավորությունը՝ առավել մասնագիտացված անձանց միջև:

Այսպիսով նախագծով սահմանվում է, որ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ այն բարձրագույն կրթություն ունեցող, գործունակ, չափահաս քաղաքացին, ով ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

«Նախատեսվում է ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության շրջանակի ընդլայնում, ըստ էության, ժամկետային առումով՝ առավել խստացում»,-նշել էր փոխնախարարը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություններ չէին կատարվել:

Խորհրդարանական ընդդիմությունը նախագիծը համարել էր խնդրահարույց:

Թիվ 1

Recent Posts

Քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրականացնում է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական…

43 minutes ago

Իրանը պատրաստվում է ժամանակավոր միջուկային համաձայնագիր առաջարկել. Axios

Իրանը մտադիր է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հանդես գալ ժամանակավոր միջուկային համաձայնագրի առաջարկով՝ նախքան համապարփակ գործարքի…

48 minutes ago

Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում նախատեսված չէ. վարչապետի խոսնակ

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում…

56 minutes ago

Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ․ ԻՀՊԿ

Իրան-Հայաստան զորավարժությունները մեղմ, բայց հստակ պատասխան են «Զանգեզուրի միջանցքի» շուրջ աճող լարվածությանը, Զանգեզուրը մեզ համար…

1 hour ago

Սիրիայում ամեն ինչ նոր է սկսվում. Հարավային Կովկասը կխնայվի՞

Չնայած Իսրայելը եւ Թուրքիան հաստատել են, որ կողմերի պատվիրակություններն ապրիլի 9-ին Բաքվում առաջին «տեխնիկական հանդիպումն…

2 hours ago

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպել են

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ։ Այդ մասին նա հայտնել է…

16 hours ago