Լրահոս 24/7

Էջմիածնում բացվել է քաղաքի առաջին մեծ մարզահրապարակը

Նժդեհ և Մհեր Անդրիասյան եղբայրների նախաձեռնությամբ ու ջանքերով Էջմիածնում սկիզբ է դրվել քաղաքում մարզական հրապարակների ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա խթանելու քաղաքում սպորտի եւ առողջ ապրելակերպի զարգացմանը։

Այս մասին տեղեկացնում է Էջմիածնի քաղաքապետարանը:

Մարզահրապարակում տեղադրված սպորտային սարքերը արտադրվում են հենց Նժդեհ եւ Մհեր Անդրիասյան եղբայրների կողմից՝ Էջմիածնում։ Մարզահրապարակի բացմանը մասնակցել է նաև համայնքապետ Դիանա Գասպարյանը։

Համայնքի ղեկավարն ընդգծել է, որ  մարզահրապարակների  եւ խաղային հրապարակների կառուցումը համայնքապետարանի նախանշած ծրագրերից է, որը սկսելու է կյանքի կոչվել 2022 թվականից: Նմանօրինակ մարզահրապարակներ կկառուցվեն քաղաքի այլ հատվածներում ևս։ Արտադրողները խոսատացել են աջակցել այս նախաձեռնությանը:

Այս մարզական հրապարակը նախատեսված է 10 տարեկանից բարձր անձանց համար: Հետագայում նախատեսվում է կառուցել առավել փոքր տարիքի երեխաների համար նախատեսված խաղային մարզահրապարակներ: Ընկերությունը զբաղվում է նաեւ մարզասարքերի արտահանմամբ:

Թիվ 1

Recent Posts

Եթե ԼՂ-ն Ադրբեջանի մաս չէր, 1991թ․ դեկտեմբերի 10-ի հանրաքվեով ԼՂՀ-ն ումի՞ց է անկախացել

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Եթե…

11 seconds ago

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

15 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

15 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

15 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

15 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

16 hours ago