

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարելով՝ անդրադառնալով կառավարության հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ պատասխանին:
«Այս շաբաթ, կառավարության հարցուպատասխանի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմության պատգամավորների հարցերին՝ Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ, կատարեց չափազանց կարևոր արձանագրում.
2018 թվականի դրությամբ՝ առկա բանակցային բովանդակությամբ Արցախը չուներ Ադրբեջանի կազմում չգտնվելու որևէ տեսական կամ գործնական հեռանկար։ Հետևաբար, նման բանակցային ժառանգության պայմաններում, պատերազմը կանխելու միակ միջոցը տարածքների հանձնումն էր՝ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման, ինչը կնշանակեր Արցախի հանձնում Ադրբեջանին։
Այնուհետև, վարչապետը հստակ առաջարկ կատարեց ընդդիմադիրներին՝ հայտարարե՛ք, թե կոնկրետ ինչ քայլեր կանեիք դուք, պատերազմը կանխելու համար, նշե՛ք կոնկրետ քայլերի հաջորդականություն։ Այսօր պետք է արձանագրել, որ մինչ այս պահը, ընդդիմությունը որևէ կերպ չի հերքել վարչապետի հայտարարությունը, ինչպես նաև չի պատասխանել վարչապետի առաջարկին և չի հայտարարել, թե կոնկրետ ինչ քայլեր պիտի ձեռնարկեր՝ պատերազմը կանխելու համար։
Սա հերթական ապացույցն է, որ ընդդիմության հայտարարությունները՝ Արցախի կարգավիճակի և պատերազմը կանխելու վերաբերյալ, բացարձակապես հիմնազուրկ են և նպատակ ունեն մոլորության մեջ գցել հանրությանը այնպես, ինչպես դա արվել է տասնամյակներ շարունակ»,- գրել է Հայկ Կոնջորյանը։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…