Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները հարց ուղղեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ արդյոք կողմ է թուրքական ապրանքների ՀՀ ներկրման սահմանափակման երկարացմանը։
Ի պատասխան այս հարցի ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ տարիներ առաջ թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու հեղինակը իրենք են եղել կառավարությունում, բայց այն ապրանքների մասով, որոնք ունեն Հայաստանում որպես վերջնական արտադրանք ստանալու հնարավորություն․
«Հետևաբար այդ ապրանքների որպես պատրաստի արտադրանքի սահմանափակումն էր, որ քաղաքականություն պետք է տարվեր և նաև զուգահեռաբար աջակցություն պետք է լիներ տեղական արտադրողներին, որպեսզի կարողանային համարժեք և առավել առաջանցիկ նման որակի ապրանքների արտադրությունը կազմակերպեին։
Այն ինչ իրականացրել է այս կառավարությունը՝ մասնակի է՝ թերի է, որովհետև միայն անվանական սահմանափակումը բավարար չէ հիմնական նպատակին հասնելու համար։ Եթե ամբողջական դառնա փաթեթը այն օգտակար կարող է լինել, բայց տեսնում ենք, որ Հայաստանի իշխանության վարքագիծը՝ գործը մինչև վերջ չտանելու մոտեցում է որդեգրում՝ իրավիճակային հայտարարություն է արվում և արդյունքում բոլորին կանգնեցնում է փաստի առաջ»։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…