Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի վերաբացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք:
Վարչապետը շրջայց է կատարել դպրոցով՝ ծանոթացել հիմնանորոգման արդյունքում իրականացված աշխատանքներին: Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ‹‹Կրթության բարելավում›› վարկային ծրագրի շրջանակում: Դպրոցն այս ծրագրի շրջանակում 2- րդ փուլով հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է:
Ուսումնական հաստատության 3 մասնաշենքերն ամբողջովին հիմնանորոգվել են: Դասասենյակները, լաբորատորիաները, հանդիսությունների սրահը և մարզադահլիճը համալրվել են նոր գույքով և տեխնիկական միջոցներով:
Կատարվել են դպրոցի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները:
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…