

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի խորհրդի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) նորընտիր նախագահ Կլեր Բազի Մալորիին, որն այս պաշտոնում ընտրվել էր ս.թ. դեկտեմբերի 10-ի՝ Վենետիկի հանձնաժողովի 129-րդ լիագումար նիստի ընթացքում:
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:
Հայտնում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի լիարժեք աջակցությունը Ձեր բարձր առաքելության հաջող իրականացման գործում։
Օգտվելով հնարավորությունից՝ վերահաստատում եմ Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ գործընկերությունը և ավանդաբար ամուր կապերը շարունակելու մեր անկեղծ հանձնառությունը: Այս համատեքստում սիրով հրավիրում եմ և ակնկալում մոտ ապագայում Ձեզ հյուրընկալել Հայաստանում պաշտոնական այցով»:
Կլեր Բազի Մալորին, որը 2010 թվականից Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի անդամ է, ստանձնել է Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնը երկու տարվա պաշտոնավարման ժամկետով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբեր՝ վերընտվելու հնարավորությամբ:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…