Կրթություն

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի ևս 468 ուսանողի ուսման վարձը

Կառավարությունը շարունակում է փոխհատուցել 44-օրյա պատերազմին մասնակցած ուսանողների, ինչպես նաև պատերազմի մասնակիցների ուսանող երեխաների, ամուսինների ուսման վարձը։ Կառավարության այսօրվա նիստում ընդունված հերթական որոշումը վերաբերում է բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ևս 468 ուսանողի։

Բանն այն է, որ 2021 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել է բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող համապատասխանաբար 372 և 96 շահառուների տվյալներ։ Նրանց մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումը կկազմի համապատասխանաբար 102 325 600 ու 9 110 000 դրամ:

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո կառավարությունն առ այսօր ուսման վարձերի փոխհատուցման 4 որոշում է ընդունել, որով փոխհատուցվել են բուհերում սովորող 7 540 ուսանողի ուսման վարձերը` ընդհանուր շուրջ 1.5 մլրդ դրամի չափով (1 574 482 700 դրամ) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 409 ուսանողի ուսման վարձերը` 42 868 300 դրամի չափով:

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

4 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

5 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

5 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

6 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

6 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

7 hours ago