Համացանցում նոր տեսանյութ է տարածվել երևանյան երթուղային տրանսպորտում վարորդի և ուղևորի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Շահբանդարյանն իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ 44 համարի ավտոբուսի վարորդը 3-4 կանգառի ընթացքում խոսում է հեռախոսով, իսկ քաղաքացու կոչին՝ չխոսել վարելու ընթացքում, պատասխանում է՝ լավ է անում: