Լրահոս 24/7

Կապանում Թումո տուփ է գործարկվել

Այսօր Կապանում գործարկվել է Թումո տուփը: Բացմանը ներկա էին Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, Կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը: Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանն ու բարերարներից ներկա Կարապետ Պարտագճյանը բացեցին Թումո տուփի դռները։

Արդեն 240-ից ավելի կապանցի պատանի է դիմել Թումոյի դասընթացներին մասնակցելու համար։

Կապանում տեղադրված տուփում առայժմ կիրականացվեն ինքնուսուցում ու առցանց միացումներ Թումո կենտրոնների դասընթացներին, կա նաև վերապատրաստված կապանցի երկու մարզիչ։ Իսկ առաջիկայում նախատեսվում է Կապանի երկաթուղային կայարանի շենքի վերակառուցումից հետո այնտեղ հիմնել Թումո կենտրոն, որն առավել լայն գործունեություն կծավալի, և այս տուփը կտեղափոխվի մարզի այլ փոքր համայնք։

Շենքի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023թ․։

Սյունիքում նախատեսվում է ունենալ 2 կենտրոն՝ Կապանում ու Սիսիանում և նրանց միացված 6 Թումո տուփ՝ Գորիսում, Քաջարանում, Մեղրիում, Շաքիում, Տեղում, Շինուհայրում։

Թումոն 12-18 տարեկան պատանիների համար նախատեսված անվճար կրթական կենտրոն է:

Պատանիները հմտանում են անիմացիայի, ծրագրավորման, գրաֆիկական դիզայնի, ռոբոտաշինության և 10 այլ կրթական ոլորտներում:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

12 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

13 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

13 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

13 hours ago