

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, որում ասվում էր, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ժամանակներս:
«Ուղիղ շփումների նպատակով Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել, նրանք կհանդիպեն հնարավոր ամենաշուտ ժամանակում»,- ասել էր Չավուշօղլուն:
Անդրադառնալով Ստամբուլ-Երևան չվերթերի վերսկսման հարցին՝ Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել էր, որ թույլտվության համար հայկական ու թուրքական մի քանի ընկերություն է դիմել, և «հայտերն ուսումնասիրվում են»:
«Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Վահան Հունանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակել:
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…