

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կառուցվում է «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն», որտեղ կիրականացվեն մարդու ուղեղի քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը և ողջ կյանքի ընթացքում ուղեղի առողջ կենսագործունեության ապահովմանը միտված հետազոտություններ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ միջազգային չափանիշներին համապատասխանող գիտահետազոտական և կրթական կենտրոնը կառուցվում է հենց այդ նախարարության ‹‹Կրթական ծրագրերի կենտրոն›› ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում, Համաշխարհային Բանկի համաֆինանսավորմամբ:
Նախարարությունից հայտնում են, որ «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնը» կարող է դառնալ հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ` ապահովելով մրցունակություն եվրոպական նմանատիպ լավագույն լաբորատորիաների շարքում: Կենտրոնի շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:
Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծման պատմությունը վերջերս ներկայացվել է ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և Euraxess–Հայաստան պորտալի շնորհանդեսին նվիրված միջազգային խորհրդաժողովի ժամանակ: Նորաստեղծ կենտրոնում փորձարարական աուտիզմի, ալցհեյմերի և մի շարք այլ հիվանդությունների դեպքում գնահատվելու են նյութափոխանակության խանգարման աստիճանը, փորձարկվող կենսաբանական ակտիվ նյութերի՝ պոտենցիալ դեղերի նյարդապաշտպան ազդեցությունը ուղեղի տարբեր կառույցներից անջատված նյարդային կուլտուրաներում:
Կենտրոնի հիմնական փիլիսոփայությունն է՝ այնպես անել, որ այս նախագծի օգնությամբ ուղեղի ուսումնասիրության մեր հետազոտությունները որոշիչ լինեն միջազգային գիտական քարտեզի վրա Հայաստանի տեղը բարձրացնելու առումով: Կենտրոնի ստեղծումը կնպաստի ԵՊԲՀ ռազմավարության և գիտության զարգացմանն ուղղված հայեցակարգի իրականացմանը, նեյրոգիտության ոլորտում նորարարական հետազոտությունների զարգացմանը:
Նշվում է, որ ԵՊԲՀ-ի՝ գիտության գծով պրոռեկտոր, դրամաշնորհային ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի խոսքով՝ ‹‹Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի›› հիմնումը համալսարանի հետազոտական նպատակների շարքում առանձնակի կարևորություն ունի: Ուղեղի հետազոտությունների ոլորտում ազգային մրցունակություն ապահովելու և գերազանցության հասնելու նախաձեռնության նպատակով մշակվել է ընդգրկուն ծրագիր:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…