Լրահոս 24/7

Ծնողների հիմնական մասը հրաժարվում է հուղարկավորել նույնականացված զինծառայողների մարմինները. ՔԿ

2020 թ-ի Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում պահվող զոհված 108 զինծառայողների ծնողների հիմնական մասը հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված զինծառայողների մարմինները: Այս մասին ի պատասխան  Zarkerak.am-ի հարցման հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել  Վարդանյանը:  

Նրա տեղեկացմամբ՝ այդ ծնողների հետ ամենօրյա ռեժիմով իրականացվում են համապատասխան աշխատանքներ: «Վերջիններս իրենց հարազատներին հրաժարվում են հուղարկավորել՝ պատճառաբանելով, որ կարծում են անձը գտնվում է ենթադրյալ գերության մեջ, պահանջում են կատարել կրկնակի դատագենետիկական փորձաքննություն, այդ թվում՝ իրականացնել ԴՆԹ նույնականացում մյուս հարազատների հետ, կամ ցանկանում են արտերկրում կրկնակի դատագենետիկական փորձաքննություն»:

Նա նաև հայտնել է, որ 2021 թ-ի օգոստոսի 16-ին թվով 53 բարդ փորձանմուշ դատագենետիկական փորձաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է Հոլանդիա, որոնց պատասխանները ստացել են:

Ըստ այդմ՝ 53 փորձանմուշներից 44-ը նույնականացվել է նախկինում արդեն նույնականացված մարմիններին, 5 փորձանմուշ որևէ ծնողի ԴՆԹ նմուշի հետ չի նույնականացվել, 2 փորձանմուշով նույնականացվել է մեկ նոր անձ, 2 փորձանմուշով ԴՆԹ պրոֆիլ հնարավոր չէ ստանալ:

Բացի այդ՝ ևս 47 բարդ փորձանմուշ դատագենետիկական փորձաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է Հոլանդիա, որոնց պատասխանները դեռևս չեն ստացվել:

Վարդանյանը նաև հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կամ մտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»:

Մենք նաև հետաքրքրվել էինք դեռ այս տարվա հունիսին ՔԿ-ում հարուցված երկու քրեական գործերով, որոնք հարուցվել էին դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած փաստի կապակցությամբ: ՔԿ-ից այս առնչությամբ հայտնել են, որ ՀՀ ԱՆ դատական բժշկության գիտա-գործնական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչությունում:  

 ՀՀ Քննչական կոմիտեի պատասխան նամակը ներկայացնում ենք ստորև՝  

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

3 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

4 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

4 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

4 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

4 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

4 hours ago