Լրահոս 24/7

Մարությանը հայտնել է, որ պատրաստվում է այլ թիմով մասնակցել մյուս ընտրություններին | պատգամավոր

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2018-ի սեպտեմբերին Երևանում կայացել են ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։

Ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» ԴԱՇԻՆՔԸ ստացել է ընտրողների 80% քվեն։

ԴԱՇԻՆՔԻ առաջին համար Հայկ Մարությանը ավտոմատ կերպով ընտրվել է քաղաքապետ։

Հանրությանը անհայտ հանգամանքների բերումով Հայկ Մարությանը հրաժարվել է քաղաքացիների 80% քվեն ստացած քաղաքական թիմին իր անդամակցությունից։

Հայկ Մարությանը նաև խմբակցության ղեկավարին հայտնել է, որ պատրաստվում է այլ թիմով մասնակցել մյուս ընտրություններին։

Թե ո՞րն է այդ թիմը չգիտի ոչ ոք։ Ո՛չ ավագանու խմբակցությունը, ո՛չ հանրությունը, բացարձակապես ՈՉ ՈՔ։

Այս պայմաններում, երբ քաղաքապետը փակ դռների ետևում հայտնում է, որ պատրաստվում է այլ (բոլորիս դեռ անհայտ) քաղաքական թիմով գնալ մյուս ընտրություններին, երբ կա լեգիտիմություն ունեցող խմբակցություն, երբ կա սահմանադրական ինստիտուտ հանդիսացող քաղաքի ավագանի, միանշանակ է, որ հենց ժողովրդավարության ու ազնիվ քաղաքականության գաղափարներից է բխում քաղաքապետին անվստահություն հայտնելը։

Ֆիզիկապես, թեորեապես, կենսաբանորեն ու նույնիսկ քվանտային մակարդակում չի կարող ժողովրդավարական համարվել 80% լեգիտիմություն ստացած խմբակցության քվոտայով քաղաքապետ դառնալը, հետո խմբակցությունից դուրս գալը, այլ թիմի միանալու գաղտնի հեռանկար ունենալը ու բայց նախնական թիմի քվոտայով պաշտոնավարելը։ Չի կարող, որովհետև նույնիսկ եթե մարդիկ գնահատում են կոնկրետ թիմի կազմում քո աշխատանքը, միևնույն է դու որպես անհատ լեգիտիմություն չես ստացել, չունես, չկա։

Այ հենց սրա համար էլ որոշ կուսակցություններ մակաբույծի կարգավիճակից դուրս գալ չեն կարողանում։ Բացարձակապես ժողովրդավարության ու ազնիվ քաղաքականության բոլոր կանոններին համապատասխան քայլը քննադատել հակաժողովրդավարության պրիզմայից, նշանակում է մարդկանց դնել ապուշի տեղ։ Իսկ մարդիկ ապուշ չեն։ Երբեք չեն եղել ու երբեք չեն լինելու։

Եթե ինձ հարցնեք, ես միանշանակ շատ եմ ափսոսում Մարությանի քայլերի համար, բայց այդ քայլերին էլ միանշանակ պիտի հետևի քաղաքական պրոցեսը, որովհետև դա են պահանջում ազնիվ քաղաքականությունն ու ժողովրդավարությունը»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago