Categories: Կրթություն

Որակյալ կրթության ապահովման նոր մոդել՝ Կապան համայնքի գյուղական բնակավայրերի համար

Կապանի 31 բնակավայրերից 6-ում կստեղծվի առանձին գործող հաստատություն՝ կրթահամալիրի տեսքով, որտեղ կիրականացվեն նախադպրոցական և դպրոցական ծառայություններ՝ զարգացնելով ենթակառուցվածքներն ու կրթության մատուցման որակը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ արդեն մեկնարկել է Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար՝ կրթական ծառայությունների տեղորոշման և որակյալ կրթության ապահովման նոր մոդելի նախագծումը։ Կապան խոշորացված համայնքի 31 գյուղական բնակավայրերում գործում է 18 հանրակրթական ուսումնական հաստատություն. մյուս բնակավայրերի դպրոցահասակ երեխաները հաճախում են մոտակա բնակավայրի դպրոցներ։

31 բնակավայրերից միայն 6-ում են առկա նախադպրոցական ծառայություններ։ 31 բնակավայրերում ներկայում շահառու երեխաների թիվը շուրջ 1000 է՝ ներառյալ դպրոցահասակ և նախադպրոցական տարիքի 3-6 տարեկան երեխաները:

«Ըստ իրականացված ուսումնասիրությունների և տեղազննությունների՝ 31 բնակավայրերից 6-ում անհրաժեշտ է ունենալ առանձին գործող հաստատություն՝ կրթահամալիրի տեսքով, որտեղ կիրականացվեն նախադպրոցական և դպրոցական ծառայություններ՝ զարգացնելով ենթակառուցվածքներն ու կրթության մատուցման որակը։ Մնացյալ 25 բնակավայրերը կարող են միավորվել 7 կրթական հանգույցներում՝ ձևավորելով կրթահամալիրներ, որտեղ կիրականացվեն թե՛ հանրակրթական, թե՛ նախադպրոցական, թե՛ այլ կրթական ծրագրեր՝ ըստ անհրաժեշտության։

13 վայրերից 5-ի դեպքում անհրաժեշտ է նոր շենքերի կառուցում, որոնցից 3-ի համար՝ մոդուլային սկզբունքով, մյուս դեպքերում՝ կիրականացվի առկա շենքերի վերակառուցում՝ ներառյալ մարզադահլիճները։ Հանգուցային կրթահամալիրների գործունեության համար նախագծվել և ծրագրվել են 8 տրանսպորտային ուղիներ, որոնք պետք է ապահովեն երեխաների անվտանգ տեղափոխումը բնակավայրից բնակավայր՝ ներառելով նաև ուղեկցորդի ծառայությունը»,- ասաց փոխնախարարը։

Անդրեասյանն ընդգծեց, որ և´առանձին գործող հաստատությունները, և՛ կրթահամալիրները պետք է ունենան վերանորոգված շենքային պայմաններ, ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ գույքային և լաբորատոր հագեցվածություն։ Բոլոր հաստատությունները պետք է ունենան նաև որակյալ աշխատակազմ՝ ապահովված համարժեք աշխատանքային պայմաններով։ 

Իրականացված աշխատանքների համաձայն՝ Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում ծրագիրն իրականացնելու համար կպահանջվի շուրջ 9 մլրդ ՀՀ դրամ։ Արդեն իսկ մեկնարկել են դրա իրագործմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես՝ քաղաքաշինական կոմիտեի կողմից հայտարարվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները։

Նա շեշտեց, որ նույն մեթոդաբանությամբ՝ Սյունիքի մյուս 7 խոշորացված համայնքներում նույնպես իրականացվում են նշված աշխատանքները, ինչը թույլ կտա ստանալ ամբողջ Սյունիքի մարզում որակյալ կրթական ծառայությունների լիարժեք քարտեզը։ Ծրագիրը քննարկվում է Եվրամիության գործընկերների հետ՝ 2,6 միլիարդ եվրոյի աջակցության համատեքստում իրականացնելու նպատակով։

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

2 hours ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

3 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

4 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

5 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

7 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

8 hours ago