Լրահոս 24/7

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի թվային փոխակերպման օրակարգին:

Վարչապետ Փաշինյանը, բացելով քննարկումը, նշել է. «Մենք թվային բավական ծավալուն օրակարգ ունենք, բայց, ցավոք, այդ օրակարգի առաջմղման հարցում չունենք այն արդյունքները, որոնք ակնկալում ենք ունենալ: Այստեղ նաև որոշումներ կայացնելու խնդիր ունենք, և քննարկումների արդյունքում առաջացել է գաղափար, որ թվայնացման առաջմղման կամ գործընթացի գործակալ գերատեսչության հարցը լուծենք: Եվ կա առաջարկ, որ այդ հարցը պատվիրակենք Կենտրոնական բանկին՝ հաշվի առնելով այն տրամաբանությունը, որ Կենտրոնական բանկը և բանկային համակարգը, այսպես ասած, կենդանի հետաքրքրություն ունեն գործընթացի նկատմամբ:

Մանավանդ, երբ հիմա ուսումնասիրում ենք փորձը և փորձում ենք հասկանալ, թե ինչպես է տեղի ունեցել գործընթացն այն երկրներում, որոնք այս ոլորտում լուրջ հաջողություններ ունեն, գալիս ենք այն եզրակացության, որ շատ կարևոր է, որպեսզի թվային գործընթացները մարդկանց համար ամենօրյա գործնական, կենսական նշանակություն ունենան և կիրառելի լինեն: Մյուս կողմից, գործընթացները զարգացնենք այնպես, որ մարդկանց համար անխուսափելի դառնա թվային պլատֆորմների հետ աշխատելը»:

Հաջորդիվ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի և փոխնախագահ Ներսես Երիցյանի կողմից քննարկման է ներկայացվել թվային հասարակության և տնտեսության ձևավորման վերաբերյալ առաջարկը: Նշվել է, որ այն մշակվել է միջազգային առաջադեմ փորձի, տեխնոլոգիական տրանսֆորմացիայի մարտահրավերների և ՀՀ թվայնացման ընթացիկ արդյունքների հիման վրա: Հիմքում էկոհամակարգի սկզբունքով էլեկտրոնային տնտեսության ձևավորման և թվային լուծումների միջոցով ներառական և անվտանգ թվային փոխակերպման գաղափարն է:

Առաջարկվում է միջոցառումներ իրականացնել թվային բարեփոխումների, տվյալների փոխգործելիության և կառավարման համակարգերի ձևավորման, էլեկտրոնային նույնականացման զանգվածային կիրառման, կիբերանվտանգության ապահովման, ինտերնետ հասանելիության բիզնես մոդելի մշակման, թվային գրագիտության և կարողությունների ձևավորման, էլեկտրոնային առևտրի և ծառայությունների խթանման ուղղություններով: Արդյունքում ակնկալվում է հասարակության, տնտեսության և կառավարության համընթաց թվային փոխակերպում և ազգային թվային ծառայությունների միասնական հարթակի ձևավորում: Նախատեսվում է գործընթացում պրոֆեսիոնալ փորձագետների ներգրավում և գնահատման ցուցանիշների համակարգի ներդրում, որով կչափվեն թվային տնտեսության առաջընթացը և դրա սոցիալ-տնտեսական ազդեցությունները:

Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն. քննարկվել են թվային գործընթացի կառավարման համակարգի կառուցվածքին, ֆինանսավորման մեխանիզմներին, մասնագիտական թիմի ներգրավմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանն առնչվող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է, որ թվային փոխակերպման կարևորագույն առաջնահերթությունը պետք է լինի էլեկտրոնային նույնականացման զանգվածային կիրառման, թվային հարթակների փոխգործելիության և կիբերանվտանգության ապահովումը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին սկսել առաջարկի իրականացման գործընթացը՝ հաշվի առնելով քննարկման արդյունքները:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

7 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

8 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

8 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

8 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

8 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

8 hours ago