Քաղաքականություն
24.12.2021

Իմ ունեցվածքը զավթվել է երկրորդ և երրորդ նախագահների կողմից. գործարար Լևոն Մարկոս

Իմ ունեցվածքը զավթվել է երկրորդ և երրորդ նախագահների կողմից. գործարար Լևոն Մարկոս

1in.am | Ռուսաստանաբնակ գործարար Լևոն Մարկոսը շարունակում է պահանջել իրենից տարիներ առաջ թալանածը։ Սեպտեմբերին Լևոն Մարկոսը նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ մանրամասն ներկայացնելով իր հետ կատարվածը:

Գործարարը պատմում է, որ 2000-ականների սկզբին Սերժ Սարգսյանն անձամբ մի քանի անգամ Մոսկվա է գնացել՝ իրեն հասցեագրած առաջարկով, այն է՝ ձեռք բերել Հայաստանի մի շարք գործարաններ, ձեռնարկություններ, ֆաբրիկաներ և այլ արդյունաբերական օբյեկտներ, որոնք այն ժամանակ փաստացի արդեն «խորտակվել էին» ու տնտեսական ոչ մի հետաքրքրություն չէին ներկայացնում: Բացի այդ,  իրեն համոզել են, որ գնի սնանկություն ապրող «Կրեդիտ-Երևան» բանկը. «Ներդրեցի 17 միլիոն դոլարի հասնող կայունացնող գրավ և 2001-ին դարձա բանկի սեփականատեր, սակայն բանկը սնանկացած էր:

2018 թվականի հեղափոխությունից հետո  «Կրեդիտ Երևան» բանկ ԲԲ ընկերության և «Լև Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերևույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:

Գործարար Լևոն Մարկոսը, ով քննիչի որոշմամբ ճանաչվել է տուժող և քաղաքացիական հայցվոր, օրերս առերեսվել է Սերժ Սարգսյանի հետ։ Առերեսումը տևել է չորսուկես ժամ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք,  Լևոն Մարկոսի պահանջն ուղղված է նաև դատարանի 2002 թ. վճռի և պետական մարմինների հակաօրինական գործողությունների հետևանքով հարկադիր վաճառված «Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում» ընկերության բաժնետոմսերի, Երևանի երեք շուկաների (Մասիվի, Գումի, Պրոսպեկտի) և մյուս գույքերի աճուրդներին մասնակցած կամ այլ անօրինական մեխանիզմներով այսօր դրանց սեփականատերերը հանդիսացող անձանց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի և Սամվել Ալեքսանյանի դեմ»:

Գործարարն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ շուրջ մեկ տարի ինքը լռել է՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը, սակայն հիմա ժամանակն է, որ իրավապահ մարմինները գործի անցնեն և վերադարձնեն իրենից խլվածը:

«Ւմ ունեցվածքը հրոսակային եղանակով զավթվել է Հայաստանի նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի կողմից»,-ասաց նա՝ հավելելով որ թեև գործը բացված էր թվում, սակայն որևէ առաջընթաց այդ գործում չկա։

Անդրադառնալով վերջին շրջանում Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ Մարկոսը նշեց, որ նա հիմա պետք է ոչ թե ամբիոնի մոտ կանգնած ելույթ ունենալիս լիներ, այլ պատասխանատվություն կրելիս, քանի որ  թալանել է, սակայն շարունակում է ազատության մեջ մնալ:

«Զգուշացնում եմ քեզ, վերադարձրո՜ւ իմ ունեցվածքը, ինձնից թալանածը, վերադարձրո՜ւ և հեռացի՜ր Հայաստանից։ Եվ եթե պետություն  գոյություն ունի, ապա այդ երեքին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Տիգրան Սարգսյանին պետք  է պատասխանատվության կանչեն»,-ասաց Լևոն Մարկոսը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։

Լրահոս
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
13:54
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
13:43
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
13:18
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան
12:50
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան