Արցախ
25.12.2021

2022 թվականի հուլիսի 1-ից կբարձրանան մինչև 9 տարեկան երեխաների նպաստները

2022 թվականի հուլիսի 1-ից կբարձրանան մինչև 9 տարեկան երեխաների նպաստները

Արցախում  2022 թվականի հուլիսի 1-ից կբարձրանան մինչև 9 տարեկան  երեխաների նպաստները՝ հասնելով առնվազն 40 հազար դրամի։

Անդրադառնալով 2022 թվականի պետբյուջեով սոցիալական ոլորտում նախանշված ծրագրերին՝ Ազգային ժողովում այս մասին նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ   հաշվարկներ են կատարվում նաև  նպաստների չափը  50 հազար դրամի հասցնելու ուղղությամբ:

Բացի այդ,  նախատեսվում է արդեն 2023 թվականին նույն չափով նպաստ սահմանել  մինչև 18 տարեկան բոլոր երեխաների համար։ Միջնաժամկետ ծախսային ծրագրով՝ 2024 թվականին երեխաների նպաստի չափը հավասարեցվելու է նվազագույն սպառողական զամբյուղին։  Երկրի ղեկավարի խոսքով՝  2022 թվականի պետբյուջեով դրվել է այն հիմքը, որպեսզի Արցախում 18 տարեկան բոլոր երեխաները ստանան նվազագույն  զամբյուղի համապատասխան նպաստ: Նույն կերպ՝  3 տարվա ընթացքում նվազագույն  սպառողական զամբյուղին կհավասարեցվեն նաև թոշակների չափերը։

 Գալիք տարվա պետբյուջեով  20 տոկոսով կբարձրանան նաև աշխատավարձերը։ Անդրադառնալով  աշխատավարձերի բարձրացման և սպառողական զամբյուղի ցուցանիշների հարաբերակցությանը՝ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ   սպառողական զամբյուղի արժեքի մեջ մտնող մի շարք ծառայություններ մնացել են  նույնը․  քաղաքացիները, վերջին ամիսներին կամ մեկ տարվա ընթացքում, չեն վճարել կամ մասնակի են վճարել այդ ծառայությունների դիմաց, որոնք, նախապատերազմյան ժամանակահատվածի համեմատ, ավելի արտոնյալ պայմաններով են մատուցվելու:

Շարունակվելու են անվճար առողջապահության ու կրթության, Արցախում ապրող բոլոր ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրերը։

Սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերի խնդիրը լինելու է ժողովրդագրական աճի ապահովումը, ինչը  նախագահ Արայիկ Հարությունյանն կարևորել է որպես հիմք՝ Արցախի Հանրապետության անվտանգային խնդիրների լուծման, միջազգային իրավունքները պաշտպանելու համար։

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ