Արցախ
28.12.2021

Արցախի առողջապահության նախկին նախարարը վերականգնել է պետությանը պատճառած մոտ 6 մլն դրամի վնասը

Արցախի առողջապահության նախկին նախարարը վերականգնել է պետությանը պատճառած մոտ 6 մլն դրամի վնասը

Պետությանը պատճառված 5.945.235 դրամի չափով գույքային վնասը վերականգնվել է ԱՀ առողջապահության նախկին նախարարի կողմից:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության դատախազությունը:

ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ ԱՀ առողջապահության նախկին նախարարը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դժգոհ լինելով ԱՀ առողջապահության նախարարության կողմից հիմնադրված «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի գործունեությունից և ունենալով նրան աշխատանքից ազատելու անձնական նպատակ ու իր համոզմամբ աշխատանքից ազատելու հիմքեր, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը միակողմանի լուծարելու փոխարեն,

իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 05.08.2020թ. ԱՀ առողջապահության նախարարության անունից ստորագրել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ ընկերություն) գործադիր տնօրենի հետ կնքված թիվ 349 առ 04.04.2019թ. աշխատանքային պայմանագիրը լուծարելու մասին համաձայնագիր՝ որպես գործատուի ներկայացուցիչ պետության անունից ստանձնելով աշխատանքային պայմանագրով նախատեսված՝ չաշխատած ողջ ժամկետի համար գործադիր տնօրենի պաշտոնային դրույքաչափով սահմանված աշխատավարձի գումարը միանվագ վճարելու պարտավորություն, որի հետևանքով Արցախի Հանրապետությունից հօգուտ աշխատողի բռնագանձվել է ընդհանուր 5.591.357 դրամ գումար՝ այդ կերպ պետությանը պատճառելով էական գույքային վնաս:

Վերը նկարագրված ենթադրյալ հանցավոր արարքի կատարման համար ԱՀ առողջապահության նախկին նախարարի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման մեղադրանքով:

Նախաքննության ընթացքում ԱՀ պետական բյուջե է վերադարձվել պետությանը պատճառված վնասը՝ 5.591.357 դրամ գումարը:

Նկատի ունենալով, 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության պաշտպանությանն ակտիվ մասնակցություն ցուցաբերած անձանց առնչությամբ ԱՀ դատախազության կողմից որդեգրված միասնական և համընդհանուր քրեական քաղաքականությունը, հիմք ընդունելով ենթադրյալ հանցանք կատարած անձի կողմից 2020թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին առողջապահական ոլորտում իրականացված աշխատանքների ակտիվ համակարգումը և անձնական մասնակցությունը, ներկայումս պետական ծառայության մեջ չգտնվելը, պետությանը պատճառված վնասը լրիվ վերականգնված լինելը և կատարած արարքի համար զղջալը, քրեական գործով հսկող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից որոշում է կայացվել ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Լրահոս
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք
16:56
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք
Ուժեղ կաշառք են բաժանում, հետո ուժեղ հայհոյում են այդ կաշառքը վերցնողներին. Պապոյան
16:33
Ուժեղ կաշառք են բաժանում, հետո ուժեղ հայհոյում են այդ կաշառքը վերցնողներին. Պապոյան
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
16:20
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև
15:53
Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև
Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Լավրով
15:33
Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար․ Լավրով
«Դրանում կար նաև իմ մեղքը». Թրամփը՝ Washington Hilton-ում հրաձգության ժամանակ պահանջվածից ուշ տարհանվելու մասին
15:13
«Դրանում կար նաև իմ մեղքը». Թրամփը՝ Washington Hilton-ում հրաձգության ժամանակ պահանջվածից ուշ տարհանվելու մասին
Նոր սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման վճարները նվազեցվում են մինչև 40%-ով․ ՀԷՑ
14:31
Նոր սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման վճարները նվազեցվում են մինչև 40%-ով․ ՀԷՑ
Իմ իրավունքները խախտվել են. Աննա Հակոբյան
14:16
Իմ իրավունքները խախտվել են. Աննա Հակոբյան
Առաջիկայում կշարունակենք ու ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը. Փաշինյան
13:52
Առաջիկայում կշարունակենք ու ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը. Փաշինյան
Խոշոր հարկատուներն այս տարի 49.9 միլիարդ դրամ ավելի շատ հարկ են վճարել
13:33
Խոշոր հարկատուներն այս տարի 49.9 միլիարդ դրամ ավելի շատ հարկ են վճարել
Հրապարակ է հանվել եթե ոչ վտանգավոր, ապա առնվազն անպտուղ մի փաստաթուղթ. Աթանեսյան
13:22
Հրապարակ է հանվել եթե ոչ վտանգավոր, ապա առնվազն անպտուղ մի փաստաթուղթ. Աթանեսյան
Հայաստանի բոլոր սահմանները պետք է լինեն Սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո. վարչապետ
13:14
Հայաստանի բոլոր սահմանները պետք է լինեն Սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո. վարչապետ
Բերման է ենթարկվել Կանդազը
13:05
Բերման է ենթարկվել Կանդազը
Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից
12:33
Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ կորտեժի պատճառով փակվող փողոցներում մեքենաների ռեակցիայից
Նիկոլ Փաշինյանի ստացած «Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակին
12:06
Նիկոլ Փաշինյանի ստացած «Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմն արժանացել է Webby Awards-ի գլխավոր մրցանակին