Լրահոս 24/7

2021թ. ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզի 60 սուբվենցիոն ծրագիր

2021 թվականին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզի 38 համայնքից ներկայացված 60 սուբվենցիոն ծրագիր: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 2.86 մլրդ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 114 մլրդ դրամ:

Սուբվենցիոն ծրագրերն ուղղված են եղել հետևյալ ենթակառուցվածքների զարգացմանը. Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատմամբ՝ 12 ծրագիր,

Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ՝ 5 ծրագիր,Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում՝ 5 ծրագիր,Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում՝ 7 ծրագիր,Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում՝ 4 ծրագիր,Բնակավայրերի գազաֆիկացում՝ 7 ծրագիր,Մանկապարտեզների վերակառուցում/նորոգում՝ 2 ծրագիր,Հասարակական շենքերի վերանորոգում՝ 9 ծրագիր (մշակույթի տուն՝ 3, բուժամբուլատորիա՝ 1, երաժշտական դպրոց՝ 1, վարչական շենք՝ 2, հանդիսությունների սրահ՝ 1, մարզասրահ՝ 1),Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում՝ 3 ծրագիր, Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում՝ 2 ծրագիր,Հակակարկտային կայանների ձեռքբերում (10 կայան)՝ 1 ծրագիր,Գյուղտեխնիկայի և սարքավորումների ձեռքբերում՝ 2 ծրագիր։ 

2021 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ 59 սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը հետևյալն է. 36 ծրագիր ավարտվել է,6 ծրագիր ավարտական փուլում է,13 ծրագիր ընթացքի մեջ է,4 ծրագիր գտնվում է մեկնարկային փուլում: 

Արմավիրի մարզպետարանի և համայնքապետարանների համագործակցությամբ արդեն մեկնարկել է 2022 թվականի սուբվենցիոն հայտերի մշակման նախնական փուլը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

2 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

2 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

2 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

2 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

3 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

3 hours ago